Վասիլի Շվեց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլի Շվեց
Ծնվել էհունվարի 17, 1918(1918-01-17)
ԾննդավայրԲորիսպոլի շրջան
Վախճանվել էփետրվարի 22, 1993(1993-02-22) (75 տարեկան)
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ և լրագրող
Քաղաքացիություն Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն,  Ուկրաինական պետություն,  ԽՍՀՄ և  Ուկրաինա
ԿրթությունՄ. Պ. Դրագոմանովի անվան ազգային մանկավարժական համալսարան
Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան

Վասիլի Շվեց (ուկրաիներեն՝ Васи́ль Степа́нович Швець, հունվարի 17, 1918(1918-01-17), Բորիսպոլի շրջան - փետրվարի 22, 1993(1993-02-22)), խորհրդային ուկրաինացի գրող, բանաստեղծ։ ԽՄԿԿ անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլի Շվեցը ծնվել է 1906 թվականին Կիևի մարզի Իվանկովո գյուղում, չքավոր գյուղացու ընտանիքում[1]։ 1912 թվականին Շվեցի ընտանիքը Իվանկովոյից տեղափոխվել է Ալթայ, 1916 թվականին կրկին վերադարձել Իվանկովո։ Սովորել է Ռժևսկի մանկավարժական դպրոցում, Խարկովի պոլիտեխնիկական տեխնիկումում, 1941 թվականին ավարտել է Կիևի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Նախ եղել է հրետանային սպա, վիրավորվելուց հետո` թերթերի ռազմական թղթակից[2]։

Մահացել է 1993 թվականին։ Թաղված է Կիևի Բայկովո գերեզմանատանը։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեցի առաջին բանաստեղծությունները լույս են տեսել 1937 թվականին «Մոլոդիյ բոլշևիկ», «Ուկրաինսկա Լիտերատուրա» ամսագրերում[1]։ Հիմնական ստեղծագործություններից են`

  • «Բարի առավոտ, Ուկրաինա» (1945)
  • «Լիրիկա»
  • «Այգաբաց»
  • «Հավատարիմ ընկերներ» (1952)
  • «Ծիածան» (1956)
  • «Անհանգիստ ամառ» (1959)
  • «Քայլեր և տարիներ» (1962)
  • «Մենամարտ» (1965)
  • «Կենդանի մանյակ» (1971)
  • «Գտնված տետր» (1975)
  • Երկեր 2 հատորով (1978)
  • «Սպասումներ» (1984)
  • «Նամակներ խրամատում» (1985)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր դրոշի շքանշան[1]
  • Վլադիմիր Սոսյուրի անվան մրցանակ, 1982
  • Պավել Տիչինայի անվան մրցանակ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Енциклопедія українознавства։ Словникова частина։ [в 11 т.] / Наукове товариство імені Шевченка ; гол. ред. проф., д-р Володимир Кубійович. — Париж ; Нью-Йорк։ Молоде життя ; Львів ; Київ։ Глобус, 1955—2003.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Ուկրաինական քնար», բանաստեղծություններ, Հայպետհրատ, Երևան, 1954։
  2. «Василь Швец Коньки cкачать бесплатно или читать оналйн». available.izdatelstva.info (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.(չաշխատող հղում)