Վասիլիկներ
Արտաքին տեսք
Վասիլիկներ, Բազիլիկներ (հունարեն՝ τὰ Βασιλικά), բյուզանդական իրավունքի վերջին կոդիֆիկացիան, ավարտվել է 890 թվականին, Լևոն VI Իմաստասերի օրոք։ Բաղկացած է 60 գրքից։ Հիմքում ընկած են հիմնականում Հուստինիանոսի կոդիֆիկացիան, Պրոքեյրոնը (πρόχειρος - ձեռքի տակ եղած), բյուզանդական քաղաքացիական, քրեական, մասնակիորեն՝ դատական և եկեղեցական իրավունքի որոշ հիմնական ինստիտուտների կոդիֆիկացիան, որն իրագործվել է Վասիլ I-ի հրամանով, 879 թվականին՝ որպես ոչ պաշտոնական ժողովածու։ «Վասիլիկներ»-ի ուշ շրջանի ընդօրինակություններում մեջբերումներ կան 11-12-րդ դարերին բյուզանդական իրավաբանների երկերից։ «Վասիլիկներ»-ն արտացոլել են գյուղացիների շահագործումը, օրինականացրել ճորտատիրությունը, վերացրել մասնավոր հողատիրության խոշորացման սահմանափակումները և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 293)։ |