Վասակ Արծրունի (ծննդյան և մահվան թվականները անհայտ են), Մահկանաբերդիիշխան, Տփղիսի շահապ (քաղաքապետ) 12-րդ դար։ Կարինի Սալդուխ ամիրայից, որը 1154 թվականին Անիի մոտ պարտվել, գերվել և Տփղիս էր բերվել, պարգևական տիրույթներ է ստացել նաև Կաբինում։ Սերտ հարաբերությունների մեջ է եղել 1155 թվականին գահ բարձրացած վրաց Դավիթ Vթագավորի հետ։ Սակայն վերջինիս հաջորդած Գեորգի 3-րդ թագավորը հալածել է Վասակ Արծրունուն, և նա ստիպված հեռացել է Կարինի իր տիրույթները։ Վասակ Արծրունիից հետո ՄահկանաբերդիԱրծրունիներիտոհմը գլխավորել է եղբայրը՝ Ամիր Քուրդը։ Թաղված է եղել Կարինի Սուրբ Աստվածածին վանքի բակում։ Գերեզմանը ոչնչացվել է 1915 թ. հետո[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 289)։