Վասակի Ավետարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասակի Ավետարան
ԳրիչԱվետիս
ՍտացողՀեթում Ա արքա

Վասակի Ավետարան (մոտ 1268), 13-րդ դարի ձեռագիր մատյան՝ Քառավետարան (մագաղաթ, բոլորգիր)։

Պահվում է Վաշինգտոնի Ֆրիր պատկերասրահում (ձեռ. 32.18): Գրիչն Ավետիսն է, ստեղծման տեղի մասին փաստացի տեղեկություններ չկան, իսկ պատկերազարդումը վերագրվում է Թորոս Ռոսլինին։ Կա միայն ստացողի՝ Հեթում Ա արքայի եղբոր՝ Վասակի անունը՝ գրված լուսանցազարդ մեդալիոններից մեկի վրա։

Ավետարանը գեղարվեստական առումով ամենանշանավոր ու առավել մանրամասն պատկերազարդված հայկական ձեռագրերից է. պարունակում է 103 ներտեքստային մանրանկարներ (18-ը՝ լուսանցքներում), 4 անվանաթերթ (մեկն ավելի վաղ շրջանի ձեռագրից է)։ Մանրանկարների կոմպոզիցիաներն առանձնանում են ամբողջականությամբ ու հստակությամբ։ Անձանց պատկերները շարժուն են և բազմազան դիրքերով, դեմքերը, մարմնածավալները և զգեստների ծալքերի հարդարանքը՝ նրբորեն մշակված։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дрампян И., Торос Рослин, Е., 2000․
  • Der Nersessian S., Armenian Manuscripts in the Freer Gallery of Art, W., 1963․
  • Der Nersessian S., Miniature Painting in the Armenian Kingdom of Cilicia from the Twelfth to the Fourteenth Century, v. 1, 2, W., 1993․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։