Վառելանյութային արդյունաբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նավթապոմպն աշխատանքի ժամանակ

Վառելանյութային արդյունաբերություն, արդյունաբերության ճյուղերի համախումբ, որոնք արդյունահանում և վերամշակում են վառելանյութի տարբեր տեսակներ։ Ծանր արդյունաբերության կարևորագույն ճյուղերից է ներառնում է նավթարդյունաբերությունը, գազի արդյունաբերությունը, ածխարդյունաբերությունը, տորֆի արդյունաբերությունը, թերթաքարի արդյունաբերությունը։

Միաժամանակ արդյունահանության պրոցեսներն անընդհատ կատարելագործվում են․ կիրառվում են նոր մեթոդներ, ներդրվում առաջավոր տեխնիկա ու տեխնոլոգիա, արտադրությունը համալիր մեքենայացվում ու ավտոմատացվում է։

Գոյություն են ունեցել վառելիքաէներգետիկ արդյունաբերության զարգացման երկու հիմնական փուլ՝ ածխային և նավթագազային։ Ածխային փուլը սկսվել է 18-րդ դարի կեսերից և շարունակվել մինչև 20-րդ դարի կեսերը։ Վառելիքաէներգետիկ հաշվեկշռի գլխավոր վառելիքը եղել է ածուխը՝ 80-90 տոկոս։

20-րդ դարի երկրորդ կեսից սկսվել է երկրորդ՝ նավթագազային փուլը։ Այս փուլում նվազել է ածխի ու պինդ վառելիքի մյուս տեսակների բաժինը, ավելացել է նավթի և գազի բաժինը։ Ներկայումս նավթ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 286