Վաչիկ Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաչիկ Սարգսյան
Վաչիկ Գրիգորի Սարգսյան
Ծնվել է1950
ԾննդավայրՄրգավան, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 1, 1992(1992-01-01)
Մահվան վայրՇահումյանի շրջան, Արցախ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
Երեխաներ3 երեխա՝ Աշոտ, Գրիգոր, Աննա
 Vachik Sargsyan Վիքիպահեստում

Վաչիկ Գրիգորի Սարգսյան (1950, Մրգավան, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 1, 1992(1992-01-01), Շահումյանի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել և 1968 թ․ ավարտել է Մրգավանի միջնակարգ դպրոցը, այնուհետև աշխատել է որպես որմնադիր։ Ամուսնացած է, ունի երեք երեխա՝ երկու տղա՝ Աշոտ, Գրիգոր, մեկ աղջիկ՝ Աննա։ Զոհվել է 1992 թվականի հունվարի 1-ին, Շահումյանի շրջանի Բուզլուխ գյուղում։ Թաղված է Մրգավանի գերեզմանատանը։ Վաչիկ Սարգսյանի անունով փողոց կա Մրգավան գյուղում։ Գյուղի կենտրոնում՝ մշակույթի տան դիմաց կանգնեցված է Վաչիկ Սարգսյանի կիսանդրին, որի բացման արարողությունը տեղի է ունեցել 2009 թվականի մայիսի 27-ին։

Այնտեղ, Ղարաբաղում իմ երեխաների նման հազարավոր երեխաներ կան, շատ ավելի ծանր վիճակում, թուրքի կապը ինչքան շուտ քաշենք, այնքան լավ․․․

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

'Վաչիկ Սարգսյանի կիսանդրին Մրգավանում

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևան-Արտաշատ, «Անահիտ» հրատարակչություն, «Մեր քարեղեն ոգին» (խմբ․ Յուրա Պետրոսյան), 1996, էջ 48-52