Վաչիկ Ազիզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վաչիկ Ազիզյան (1932 թ. մայիսի 2, Վարդենիս (գյուղ) - 2006 թ., դեկտեմբերի 12, Երևան), ապարատավար, Աշխատանքային Փառքի շքանշանների լրիվ ասպետ, ԽՍՀՄ պատվավոր քիմիագործ (1976 թ.), ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (1980-1985 թթ-ին), Երիտասարդության վաստակավոր վարպետ-դաստիարակ (1983 թ.), ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1985 թ.)։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 թ-ին ավարտել է Երևանի Սիլիկյան թաղամասի 8-ամյա դպրոցը, 1951 թ-ին՝ ավիամեխանիկների 10-ամսյա դասընթացը, 1958 թ-ին՝ Երևանի Շահումյանի շրջանի բաներիտ միջնակարգ դպրոցը։ 1950-1954 թթ-ին ծառայել է խորհրդային բանակում։ 1950 թ-ի հուլիսից աշխատել է Երևանի "Նաիրիտ" գիտաարտադրական միավորման կաուչուկի քլորոպոլիմերացման արտադրամասում։ Եղել է ապարատավար, ավագ ապարատավար, ապարատավարների բրիգադիր։ 2000 թ-ին նշանակվել է նույն արտադրամասի օպերատոր։ Եղել է ակտիվ հասարակական աշխատող։ Մասնակցել է ՀԿԿ 26-րդ և ԽՄԿԿ 27-րդ համագումարների աշխատանքներին։ ՀԿԿ 26-րդ համագումարում ընտրվել է ՀԿԿ անդամ։ 1980-1985 թթ-ին եղել է Հայաստանի ժողովրդական վերահսկողության հանրապետական կոմիտեի անդամ։ 1970-1990 թթ-ին բազմիցս ընտրվել է Երևանի քաղաքային խորհրդի, Երևան քաղաքի Լենինյան (ներկայումս՝ Շենգավիթի) շրջանի շրջանային խորհրդի պատգամավոր, ՀԿԿ Երևան քաղաքի Լենինյան (ներկայումս՝ Շենգավիթի) շրջկոմի անդամ։ 1980 թ-ի փետրվարի 24-ին ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ Եղել է Գերագույն խորհրդի բնության պահպանության և բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման հանձնաժողովի անդամ։

Պարգևատրվել է`[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխատանքային Փառքի 3-րդ աստիճանի շքանշանով (1975 թ.),
  • 2-րդ աստիճանի շքանշանով (1981 թ.),
  • 1-ին աստիճանի շքանշանով՝ (1986 թ.) և իր իրավունքներով հավասարեցվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]