Վաչե Տաղլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաչե Տաղլյան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 8, 1964(1964-10-08)
ԾննդավայրԲեյրութ, (Լիբանան)
Մահացել էհուլիսի 27, 1983(1983-07-27) (18 տարեկան)
Մահվան վայրԼիսաբոն, Պորտուգալիա

Վաչե Տաղլյան (հոկտեմբերի 8, 1964(1964-10-08), Բեյրութ, Լիբանան - հուլիսի 27, 1983(1983-07-27), Լիսաբոն, Պորտուգալիա), Լիզբոնի գործողությունը իրականացրած հինգ երիտասարդներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաչե Տաղլյան ծնվել է հայրենաշունչ ընտանիքում։ Հայրը եղել է Վաչեի առաջին դաստիարակը, ով նրա մեջ արթնացրել է Հայ Դատի համար պայքարելու սերն ու հայրենասիրությունը։ Հաճախել է թաղամասի ազգային վարժարանը, որտեղ և նրա մեջ ավելի է ամրապնդվել ազգային նկարագիրը։

Վարժարանն ավարտելուց հետո Վաչեն զբաղվել է արհեստով։ Նա բավականին երիտասարդ էր, երբ սկսվեց Լիբանանի Քաղաքացիական պատերազմը։ Պատերազմի ընթացքում Վաչեն ցանկանում էր մասնակցել հայկական թաղամասերի պաշտպանությանը, բայց փոքր տարիքի պատճառով նրան մերժում են։ Սակայն, կարճ ժամանակ անց նրան հաջողվում է մասնակցել։ Դեռևս մանկուց հայրենիքին ծառայելու նրա բաղձանքը այս փոքր աշխատանքով չէր բավականացնում նրան և նա ցանկանում էր անցնել գաղափարական ճանապարհով գործուն պայքարի։

Նա ասել է.

«Ես բնական մահով պիտի չմեռնիմ, զոհը պիտի չըլլամ ճակատագրի խաղերուն։ Ես Հայ Դատի զինուոր եմ։ Կեանքս պիտի զոհեմ այդ ճամբուն վրայ[1]։»

Վաչեն այս խոսքերը անընդհատ կրկնում էր, բայց իր շրջապատում այս խոսքերը որպես լուրջ որոշում չէին ընդունում։ Վաչեի բոլոր ընկերներն էլ նրա մեջ զվարթ, կատակասեր, կյանքով լի տղա էին տեսնում, ով իր շրջապատում հաճելի մթնոլորտ էր ստեղծում։ Արձակուրդ գնալու պատրվակով Վաչեն տուն է գալիս հուլիսի 18ին և տեղեկացնում, որ 15 օրով մեկնում է Հունաստան։ Դա եղավ նրա վերջին այցելությունը:Վաչե Տաղլյանը մասնակցում է Լիզբոնի գործողությանը և իր ընկերների հետ զոհվում Հայ Դատի միջազգայնացման համար 1983 թվականի հուլիսի 27-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԼԻԶՊՈՆ 5` ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ՄԱՐՏԻԿՆԵՐ» (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]