Վանցետի Դանիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դանիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վանցետի Դանիելյան
Ծնվել էօգոստոսի 22, 1927(1927-08-22)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է2013[1]
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ և Երևանի պետական համալսարան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտացումկինոռեժիսոր
դերասան
սցենարիստ

Վանցետի Ամիրջանի Դանիելյան (օգոստոսի 22, 1927(1927-08-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2013[1]), խորհրդային հայ կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, Ռուսաստանի կինոռեժիսորների գիլդիայի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանցետի Դանիելյանը ծնվել է 1927 թվականին Երևանում։ Ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը և ԵՊՀ պատմության ֆակուլտետը՝ էքստերն կարգով։ Աշխատել է Հայֆիլմ և Մոսֆիլմ կինոստուդիաներում։

Մասնակցել է Ամպրոպի ճանապարհով, Լեռնային լճի գաղտնիքըը, Անձամբ ճանաչում եմ, Հյուսիսային ծիածան, Պատվի համար, Տերը, Պատերազմ և խաղաղություն և այլ ֆիլմերի ստեղծմանը[2]։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հանդիպում մարշալի հետ և Մարտիրոս Սարյան ֆիլմերի համար արժանացել է ԽՍՀՄ պետկինոյի վկայականի։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ
1981 Ծերունին և արևը
  • Սիրո փոքրիկ պատմություն
1980 Բոլոր տարիքները թույլատրելի են
  • Մեր բակի աստղերը
1979 Ամենալավ մարդը
  • Աշխարհը հայելու մեջ

Դերերը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ Դեր
1956 Պատվի համար դրվագ
1955 Ուրվականները հեռանում են լեռներից ալպինիստ
1954 Լեռնային լճի գաղտնիքը Արամ Միխայլովիչ

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ
1979 Ամենալավ մարդը
  • Աշխարհը հայելու մեջ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://avproduction.am/?ln=am&page=person&id=1578
  2. «Վանցետի Դանիելյանի մասին Էյ Վի Փրոդաքշն կայքում». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.