Վանտոզյան դեկրետներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վանտոզյան դեկրետներ (ֆր.՝ Loi de ventôse), Ֆրանսիական հեղափոխության ժամանակաշրջանում Հանրապետության 2-րդ տարվա վանտոզի 8-ին և 13-ին (1794 թվականի փետրվարի 26 և մարտի 3) յակոբինյան Կոնվենտի կողմից ընդունված դեկրետներ։ Վանտոզյան դեկրետներով նախատեսվում էր բռնագրավել հեղափոխությանը թշնամի ճանաչված անձանց սեփականությունը և անվճար բաշխել չքավոր քաղաքացիներին ու գյուղացիներին։ Վանտոզյան դեկրետները սեփական պնդմամբ արտահայտում էին դեմոկրատ, խավերի հավասարարական ձգտումները։ Վանտոզյան դեկրետների իրականացումը ենթադրում էր մանր սեփականատերերի թվի նշանակալի աճ և հետևաբար յակոբինյան դիկտատուրայի սոցիալական հիմքի ընդլայնում։ Վանտոզյան դեկրետների դեմ ելավ խոշոր սեփականատեր բուրժուազիան։ Տերմիդորյան հեղաշրջումը (1794 թվականի հուլիսի 27) տապալեց յակոբինյան դիկտատուրան, որի հետևանքով վանտոզյան դեկրետները գործնականում չկիրառվեցին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 279