Վանի թագավորության ժայռափոր շինություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ժայռափոր շինությունները Հայկական բարձրավանդակում գրեթե ամեն քայլափոխի կարելի է հանդիպել հին քարտաշների հրաշալի աշխատանքի հետքերին։ Ժայռերի վրա հարթեցված հսկայական մակերեսները, հարթակները, սանդուղքները, բուսականության համար արվող աստիճանաձև տարածությունները և երբեմն մեկ մետր բարձրության հասնող աստիճանները վկայում են, որ քարի վրա կատարվող աշխատանքը ուրարտացիների մոտ շատ տարածված էր։

Ժայռերի մեջ փորված խորշերն ու շինությունները տարբեր նշանակություն ունեին։ Դրանց մեջ հատկապես առանձնանում էին պաշտամունքային նշանակություն ունեցողները, այդ թվում այնպիսի խորշերը, որոնց ներքին մակերևույթին փորագրվում էր կրոնական կամ ռազմական զեկուցագրի բովանդակություն ունեցող սեպագիր արձանագրություն։ Ուրարտացիներն այդ ժայռախորշերը կոչում էին «Խալդիի դռներ»։ Դրանք մեծ չափեր էին ունենում։ Այսպես, այժմ «Մհերի դուռ» կոչվող նշանավոր ժայռախորշը, որ կրում է Իշպուինիի ու Մենոլայի կրոնական արձանագրությունը, հասնում էր 5,18 մ բարձրության։ Դեպի խորշը աստիճան էր տանում, իսկ ժայռի ստորոտում կառուցված էր ստորգետնյա պաշտամունքային մի շինություն։

Վանա և Ուրմիա լճերի միջև ընկած լեռներում, Կապևրսոլ գետի ափին, Աալխանե գյուղից ոչ հեռու գտնվում է ուրարտական այդ նույն թագավորի երկրորդ ժայռախորշը («Աշրութի դուռ»), որը նույնպես կրոնական արձանագրություն ունի։

Մազկերտի ամրոցում, այն խորշում, ուր տեղավորված է կհուսայի սեպագիր արձանագրությունը, կա դեպի ժայռափոր ընդարձակ շինությունը տանող մի դուռ։ Վանի ժայռախորշում տեղադրված են Արգիշտիի որդի Սարգուրիի տարեգրությունը կրող քարե կոթողները, որոնք իրենց չափով շատ պատկաժայռի մշակման հետ կապված ուրարտական հուշարձանների մեջ հատուկ ճանաչում են ստացել Վանի ժայռի մեջ փորված արհեստական անձավները և ընդարձակ Ուրարտուի ժայռափոր շինությունների, անձավների նշանակության վերաբերյալ մինչև այժմ դեռևս. միասնական կարծիք չկա։ Մովսես Խորենացին, նկարագրելով Վանում Շամիրամի կառուցածս շինությունը, պատմում է, որ կարծր ժայռի մեջ փորել են զանազան պալատներ, սենյակներ, գանձապահոցներ։

Պաշտամունքային դռներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարզվում է, որ Վանի ժայռի խորշերի ու անձավների մեջ կան ոչ միայն կրոնա-պաշտամունքային դռներ, այլև թաղումային շինություններ։ Դրանցից է Վանի ամրոցում, զինանոցի մոտ 1916 թվականին Ա. ն. Կազնակովի հայտնաբերած ժայռափոր շինությունների կոմպլեքսը։ Ներսի մասում, դռան առանցքի փոսիկներ ունեցող խորշը տանում էր դեպի մոտ 20 քմ մակերեսով ու 2,55 մ բարձրությամբ քառակուսի սենյակը։ Մուտքից ձախ դտնվող պատի մեջ, հատակից որոշ բարձրության վրա կար մի այլ մուտք՝ դեպի երկու փոքր սենյակները։ Երկրորդ սենյակը շատ ուշագրավ է։ Հարևան սենյակի հատակի մակարդակին այստեղ կար սալն ամրացնելու համար արված կտրվածք։ Սալը ծառայում էր որպես հատակ և միաժամանակ ծածկում էր հատակատակը, որտեղից անցուղի էր արված դեպի փոքրիկ խցիկը (1,07 մ լայնությամբ և 0,85 մ բարձրությամբ)։ Այս փոքր սենյակների բնույթը թույլ է տալիս միանալ Ա. Ն. Կազնակովի կարծիքին, ըստ որի նկարագրված արհեստական անձավը տապան է եղել։ Քարե դագաղը գտնվել է, հավանաբար, հատակատակում, այն դեպքում, երբ ու մեծ քարայրում», ոԻչկա լալում» և ոՆավթ-կոլյոլմւ սարկոֆագները կարող էին բարձրության վրա դրվել։

Ուրարտական այս հուշարձանների իրանական ու փոքրասիական զուգահեռները ամրապնդում են այն ենթադրությունը, որ Վանի անձավները դամբարաններ են եղել։ XIX դարի կեսին, Արաքսի աջ ափին, Ալիշար պահակակետի դիմաց (ներկայումս Նախիջևանի ԻԽՍՀ-ում) պատահականորեն բացվել է ուրարտական ժամանակաշրջանին վերաբերող ժայռափոր մի դամբարան։ Այն կազմված էր երկու բաժանմունքից կամարաձև առաստաղով մի փոքր նախասենյակից և հարթ առաստաղով ու պատի մեջ եղած ուղղանկյուն խորշերով թաղման խցիկից։ Այս դամբարանում գտնվել են բրոնզե առարկաներ, անկասկած ուրարտական։

Քոփրախ-կալեի հյուսիսարևմտյան մասում գտնվող ստորգետնյա շինությունը որոշ չափով տարբերվում է Վանի ժայռի նկարագրած շինություններից և, հավանաբար, անձավային տաճար է։ Քոփրախ-կալեում մեծ աստիճաններով կարելի է իջնել դեպի հարթակը, որտեղից մուտքը տանում է ստորգետնյա շինությունը։ Այնտեղ ընկնելու համար հարկավոր է անցնել թեք միջանցքով, որը 56 աստիճանանոց սանդուղք ունի։ Լույսի համար արված փոքր անցքերը լուսավորում են ժայռի մեջ փորված' հատակին ուղղանկյուն փոս ունեցող մեծ սենյակը։

Արհեստական անձավներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանի արհեստական անձավները ճիշտ կերպով համադրելով փոքրասիականի հետ և համեմատական նյութեր բերելով Եգիպտոսի, Էտրոլրիայի, Հունաստանի, Փյունիկիայի ու Պաղեստինի անձավային շինություններից, Լեման-Հաոլպտը լրիվ անտեսում է իրանական համանման շինությունները, որոնք ըստ ժամանակի, մոտ են ուրարտականին։ Սակայն, չնայած այս ամբողջ նմանությանը, Վանի անձավային շինությունները Ուրարտուի վերգետնյա ճարտարապետության հետ կապված բազմաթիվ ինքնատիպ գծեր ունեին և նույնիսկ օգնում են այն որոշ չափով վերականգնելուն։