Վանիկ Բայբուրթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վանիկ Բայբուրթյան
Ծնվել էհուլիսի 11, 1940(1940-07-11) (83 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Վրաստան
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան (1966)
Մասնագիտությունխմբագիր և հասարակական գործիչ

Վանիկ (Վան) Վաղարշակի Բայբուրթյան (Բայբուրդ) (հուլիսի 11, 1940(1940-07-11), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խմբագիր, հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1940 թվականի հուլիսի 11-ին Թբիլիսիում։ 1966 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանը։ 1966-1975 թվականներին եղել է «Սովետսկի սպորտ», ապա՝ «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթերի սեփական թղթակից Հայաստանում։ 1976-1986 թվականներին եղել է Մոսկվայի Մամուլի նորությունների գործակալության սեփական թղթակից Վրաստանում։ 1986-1987 թվականներին եղել է «Վրաստան» թերթի խմբագրի տեղակալ, 1987 թվականից՝ խմբագիր։ 1987-2000 թվականներին, միաժամանակ՝ եղել է Վրաստանի ժուռնալիստների դաշնության քարտուղար, 1988-1991 թվականներին՝ Վրաստանի ԿԿ կենտկոմի, 1990-1991 թվականներին՝ բյուրոյի անդամ, 1991-1995 թվականներին՝ Վրաստանի հայկական մշակութային-բարեգործական ընկերության նախագահ, 1995 թվականից՝ առաջին փոխնախագահ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։