Վանաձոր, Վանքի ճոր, գետ ՀայաստանիԼոռու մարզում, Տանձուտ գետի ձախ վտակը[1][2]։ Սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայիՄայմեխ լեռնագագաթի հյուսիսային լանջերից՝ 2800 մ բարձրությունից, Վանաձոր քաղաքի տարածքում միանում է Տանձուտին։ Երկարությունը 16 կմ է, ջրհավաք ավազանը՝ 120 կմ²։ Գետահովիտը վերին հոսանքում V-աձև է, ստորինում՝ լայնացած։ Սնումը հիմնականում ձնաանձրևային է, վարարումը՝ գարնանը։ Տարեկան միջին ծախսը 0,52 մ³/վ է։ Գետահովիտն ունի ռեկրեացիոն նշանակություն։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 117 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։