Վաճառվում են մանկական կոշիկներ՝ երբեք չկրած
Վաճառվում են մանկական կոշիկներ՝ երբեք չկրած (անգլ.՝ For sale: baby shoes, never worn), վեց բառանոց պատմվածք, կարճ արձակի օրինակ։ Պատմվածքը հաճախ վերագրվում է Էռնեստ Հեմինգուեյին, սակայն նրա հեղինակությունը հաստատված չէ, և նմանատիպ այլ պատմվածքներ ևս վերագրվում են նրան[1]։
Հեղինակային խնդիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմվածքը Հեմինգուեյին վերագրելը գալիս է մի չստուգված պատմությունից, ըստ որի, Հեմինգուեյը գրազ է եկել իր ընկերների հետ։ 1992 թվականին կանադացի հումորիստ Ջոն Ռոբերտ Կոլոմբոյին ուղղված նամակում նրա ընկեր Արթուր Ք. Քլարքը պատմում է հետևյալը. ճաշի ժամանակ Հեմինգուեյը գրազ է գալիս 10 դոլարի վրա, որ կկարողանա 6 բառանոց պատմվածք գտնել։ Եվ մինչև ճաշը կմատուցվեր, Հեմինգուեյը անձեռոցիկի վրա գրում է. «Վաճառվում են մանկական կոշիկներ՝ երբեք չկրած» ("For sale։ baby shoes, never worn") և փոխանցում է այն սեղանի շուրջ նստածներին ու հավաքում է իր 10 դոլարները[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1910 թվականի մայիսի 16-ին The Spokane Press թերթի խմբագրությունը «Երեխայի մահվան ողբերգությունը վերադառնում է նրա շորերի վաճառքի հետ» անվանումով մի հոդված է հրապարակում։ Այդ ժամանակ Հեմինգուեյը հազիվ 10 տարեկան կլիներ, և նրա ստեղծագործական տարիները դեռ հեռու էին։ 1971 թվականին Վիլյամ Ռ. Քեյնը առաջնորդող հոդված է տպագրել, որտեղ ներկայացրել է պատմության հիմնական միտքը՝ պատմելով մի կնոջ մասին, ով կորցրել էր իր երեխային՝ առաջարկելով «Փոքրիկ կոշիկներ, երբեք չկրած» ("Little Shoes, Never Worn") վերնագիրը։ Պատմության այս տարբերակում կոշիկները ոչ թե վաճառվում են, այլ՝ նվիրվում։ Այսպիսով, մեկ այլ երեխա կարող է օգտվել և ինչ-որ չափով սփոփել կնոջը[2]։ 1921 թվականին այս պատմությունն արդեն տարբեր տարբերակներով հրապարակվել էր։ Տարբերակներից մեկում կոշիկը փոխարինվում է մանկասայլակով։ Պատմության հետ Հեմինգուեյի կապի մասին առաջին անգամ խոսվել է 1991 թվականին, 30 տարի նրա մահից հետո։ Պատմությունը ներկայացվել է Փիթեր Միլլերի «Տպագրվիր, ներկայացվիր. գրական գործակալի խորհուրդները՝ ստեղծագործություններդ վաճառելու համար» գրքում։ Նա հաստատում է, որ պատմությունը լսել է 1974 թվականին։ 1992 թվականին Ջոն Ռոբերտ Կոլոմբոն տպագրեց Արթուր Ք. Քլարքի նամակը, որտեղ վկայված է Հեմինգուեյի գրազի ու գրազը հաղթելու մասին պատմությունը։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նվազագույն քիչ բառերով պատմվածք ներկայացնելու փորձը գրականության մեջ հայտնի է որպես կարճ արձակ։ 2004 թվականի ն Smith Magazine-ը տպագրել է վեց բառանոց պատմվածքների ժողովածու[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Garson O’Toole (Հունվարի 28, 2013). "For sale: baby shoes, never worn". quoteinvestigator.com. Retrieved 19 April 2013.
- ↑ Kane, William R. (February 24, 1917). "untitled". The Editor: The Journal of Information for Literary Workers, Volume 45, number 4. pp. 175–176. Retrieved 20 April 2013.
- ↑ "Six-Word Memoirs Can Say It All". CBS News. Փետրվարի 11, 2009.