Վահրամ Հակոբյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վահրամ Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 10, 1954 (70 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գիտնական |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտ |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1976) |
Գիտական աստիճան | պրոֆեսոր (1972) և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1998) |
Վահրամ Նասլետնիկի Հակոբյան (հունվարի 10, 1954, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մեխանիկ։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1998), պրոֆեսոր (1972)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1976 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Նույն թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտում, 1989 թվականից՝ ավագ, 1998 թվականից՝ առաջատար գիտաշխատող, 2006 թվականից՝ տնօրեն[1]։ 1989 թվականից ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի գիտական խորհրդի անդամ է։
Աշխատանքները վերաբերում են լարումների տարբեր տիպի կենտրոնացուցիչների և ձևափոխվող հոծ մարմինների փոխազդեցության խառը եզրային խնդիրներին[2]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hakobyan V.N. Stress concentration near defects in homogeneous and compound bodies.-LAP LAMBERT Academic Publishing, Germany 2011, 148p.[3]
- Hakobyan V.N. Mixed boundary value problems on interaction of continuum deformable bodies with different types stress concentrators. "Gitutyun" publishing House, NAS RA, 2014, 322pp.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Վահրամ Հակոբյանի կենսագրությունը ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի կայքում
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ Hakobyan V.N. Stress concentration near defects in homogeneous and compound bodies.-LAP LAMBERT Academic Publishing, Germany 2011, 148p
|