Վահե Մելիքսեթյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելիքսեթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Վահե Մելիքսեթյան | |
|---|---|
| Ծնվել է | 5 նոյեմբեր 1988 |
| Ծննդավայր | Կիրովական |
| Մահացել է | 8 հոկտեմբեր 2020 |
| Մահվան վայր | Արցախի Հանրապետություն |
| Ազգություն | հայ |
| Կրթություն | Երևանի պետական բժշկական համալսարան |
| Մասնագիտություն | Կլինիկական դեղագետ |
| Պարգևներ և մրցանակներ | Մարտական ծառայության մեդալ |
Վահե Սամվելի Մելիքսեթյան (նոյեմբերի 5, 1988, Կիրովական, Գուգարքի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 8, 2020, Արցախ, Արցախի Հանրապետություն)` զորամասի բուժկետի դեղագետ, բժշկական ծառայության լեյտենանտ, Երևանի Պետական Բժշկական Համալսարանի (ԵՊԲՀ) Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս, Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միության հիմնադիր խորհրդի անդամ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վահե Մելիքսեթյանը ծնվել է 1988 թվականի նոյեմբերի 5-ին Կիրովական քաղաքում[2]։
1995-2005թթ․ սովորել և ոսկե մեդալով ավարտել է Վանաձոր քաղաքի թիվ 28 միջնակարգ դպրոցը[2]։
2005-2010 թթ․ սովորել և գերազանցությամբ ավարտել է ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետը[2]։
2010-2012 թթ․ սովորել և գերազանցությամբ ավարտել է ԵՊԲՀ կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի կլինիկական օրդինատուրան[2]։
2011 թվականին վերապատրաստում է անցել Իտալիայի Կամերինո քաղաքի համալսարանում[2]։
2012 թվականից հանդիսացել է ՀՀ ֆարմակոլոգների ասոցիացիայի անդամ[2]։
Աշխատանքային գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]2009-2010 թթ. «Նատալի ֆարմ» ընկերության դեղագետ[2]
2011-2012 թթ. «Նիբ ֆարմ» ընկերության դեղագետ[2]
2012 թ.-ից «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի եվ բժշկական տեխնոլոգիանորի փորձագիտական կենտրոն» ՓԲԸ, ավագ փորձագետ[2]
2013-2014 թթ. ԵՊԲՀ կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի ավագ լաբորանտ[2]
2014-2016 թթ. ԵՊԲՀ կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի ասիստենտ[2]
2016 թ.-ից ԵՊԲՀ կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս[2]
Ծառայությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծառայել է որպես թիվ N զորամասի բուժկետի դեղագետ, բժշկական ծառայության լեյտենանտ[3]։ Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 8-ին Հայ-ադրբեջանական պատերազմում ռազմաճակատում վիրավորներ տեղափոխելիս[1]։
ՀՀ նախագահի հոկտեմբերի 16-ի հրամանագրով հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Վահե Մելիքսեթյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Studio, Sargssyan. «Times.am | Վիրավորներ տեղափոխելիս զոհվել է Վահե Մելիքսեթյանը». times.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 7-ին.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 www.ysmu.am https://www.ysmu.am/hy/main/update_your_browser/. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 7-ին.
{{cite web}}: Missing or empty|title=(օգնություն) - 1 2 ««Մերօրյա հերոսները». Վահե Մելիքսեթյան. Հոկտեմբերի 8-ին նորից նետվել էր կյանքեր փրկելու, բայց զոհվել էր. ԵՊԲՀ ռեկտոր». news.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 7-ին.