Վահան Ձագիկի Սյունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վահան Սյունի
Վահան Սիւնի
Բաղքի իշխան
 
Դինաստիա Սյունիներ
Քաղաքացիություն Սյունիքի իշխանություն
Հայր Ձագիկ Գ Սյունի

Վահան Սյունի (ծննդյան և մահվան թվականներն անհայտ, 9 - 10-րդ դարեր), Բաղքի իշխան Սյունիքի իշխանությունում, Սյունիների իշխանական տոհմից, Սյունիքի Բաղք գավառի իշխան Ձագիկ Գ-ի որդին, Բաղքի իշխան Ջևանշիր Բ-ի կրտսեր եղբայրը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաղաց գավառի իշխան և Կապան քաղաքի տեր, իշխան Ձագիկ Գ-ից հետո իր իշխանությունը ժառանգում են նրա որդիները՝ Ջևանշերը և Վահանը: Ըստ պատմագիր Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն տանն Սիսական» աշխատության Վահան Սյունին «դիվահարվելով վանք է քաշվում, որտեղ ճգնելով «բժշկվում է», որի համար կառուցում է Վահանավանքը (Վահանու վանք) 911 թվականին:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 17
  • «Ստեփաննոսի Սիւնեաց եպիսկոպոսի պատմութիւն տանն Սիսական», Մկրտիչ Էմին, 1861 թ. Մոսկվա, Գլուխ Լէ, խդ