Վահանագեղձի բորբոքում
Արտաքին տեսք
Վահանագեղձի բորբոքում | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Վնասում է | Վահանագեղձ |
Բժշկական մասնագիտություն | էնդոկրինոլոգիա |
Thyroiditis Վիքիպահեստում |
Վահանագեղձի բորբոքում, թիրեոիդիտ, վահանագեղձի բորբոքային հիվանդություն։ Պատճառներն են ոչ առանձնահատուկ (վիրուսային, ստրեպտոստաֆիլակոկային) կամ առանձնահատուկ (տուբերկուլոզ, սիֆիլիս և այլն) վարակիչ հիվանդությունները, թունավորումները (կապարով, ածխածնի օքսիդով) և աուտոիմուն հիվանդությունները։ Ըստ ընթացքի վահանագեղձի․ բորբոքումը լինում է սուր, ենթասուր և քրոնիկական։ Հիմնական ախտանշաններն են ցավերը՝ կուլ տալիս և գլուխը ետ շարժելիս, մարմնի ջերմաստիճանի բարձրացումը, պարանոցի չափերի մեծացումը, տեղային (ռեգիոնար) ավշային հանգույցների ցավոտությունը։ Բուժումը․ հակաբորբոքային և ցավազրկող դեղամիջոցներ, անտիբիոտիկներ, կորտիկոստերոիդներ, թիրեոիդին, վիտամիններ։ Թարախային բորբոքման դեպքում՝ վիրաբուժական մեթոդների կիրառում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 244)։ |