Վահագն Խաչատրյան (շախմատիստ)
Վահագն Խաչատրյան | |
---|---|
Պետություն(ներ) | Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 2, 1977[1] (46 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կոչում | միջազգային վարպետ[2] և Միջազգային մրցավար |
Ներկայիս վարկանիշ | 2251 |
ՖԻԴԵ համար | 13300598 |
365chess | Vahagn_Khachatryan |
Chesstempo համար | 102990 |
ICCF համար | 102990 |
Vahagn Khachatryan Վիքիպահեստում |
Վահագն Ալբերտի Խաչատրյան (մայիսի 2, 1977[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ շախմատիստ, ՖԻԴԵ-ի մարզիչ, միջազգային կարգի մրցավար, շախմատի միջազգային վարպետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վահագն Խաչատրյանը ծնվել է 1977 թվականի մայիսի 2-ին, Գյումրի քաղաքում։ Գերազանցությամբ ավարտել է Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը և ստացել մանկավարժության բակալավրի աստիճան։
1998-2002 թվականներին Վահագն Խաչատրյանը որպես ավագ մարզիչ աշխատել է Գյումրու շախմատի մարզադպրոցում։ 2002 թվականից որպես շախմատի մարզիչ աշխատանքի է անցել Հայաստանի շախմատի ակադեմիայում։ 2003 թվականից դասախոսություններ է կարդացել Հայաստանի շախմատի ակադեմիայի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված մարզիչների և մրցավարների որակավորման բարձրացման սեմինարներում։ 2011 թվականին Շախմատի միջազգային ֆեդերացիան Խաչատրյանին շնորհել է ՖԻԴԵ-ի մարզչի բարձր կոչում 2013 թվականից զուգահեռաբար վերսկսել է Գյումրու շախմատի մարզադպրոցի մարզչկան աշխատանքները։
2017 թվականին նշանակվել է Հայաստանի շախմատի ակադեմիայի ուսումնական գծով փոխտնօրեն։
Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականին Շախմատի միջազգային ֆեդերացիան Վահագն Խաչատրյանին շնորհել է ՖԻԴԵ-ի մարզչի կոչում, նույն թվականին Շախմատի միջազգային ֆեդերացիան նրան շնորհել է միջազգային կարգի մրցավարի կոչում։
Մարզչական արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վահագն Խաչատրյանը մարզել է Ռոբերտ Աղասարյանին, 2006 թվականին դարձել է աշխարհի մինչև 12 տարեկանների չեմպիոն, Մարիա Գևորգյանին, որը 2011 թվականին դարձել Եվրոպայի մինչև 18 տարեկան աղջիկների առաջնության բրոնզե մեդալակիր, Մանուել Պետրոսյանին, որը 2012 թվականին դարձել է մինչև 14 տարեկանների Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, Արմեն Բարսեղյանին, որը 2019 թվականին դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների չեմպիոն[3][4]։ Վահագն Խաչատրյանը հանդիսացել է նաև Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ Աննա Սարգսյանի անհատական մարզիչը։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջազգային ասպարեզում իր սաների բարձր հաջողությունների համար Վահագն Խաչատրյանը պարգևատրվել է ՀՀ Նախագահի անվանական թոշակով, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ու Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից արժանացել է պարգևատրումների։
Միջազգային մրցաշարերում գրանցած բարձր արդյունքների համար ՖԻԴԵ-ն 2001 թվականին Վահագն Խաչատրյանին շնորհել է շախմատի միջազգային վարպետի կոչում։
Վահագն Խաչատրյանը 2012 թվականից հանդիսանում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մարզչական (մանկապատանեկան) խորհրդի, մրցավարական և որակավորման հանձնաժողովների անդամ[5]։
Վարկանիշի փոփոխության գծապատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հնվ | Փտր | Մրտ | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկտ | Տարվա լավագույն |
Տարվա վատագույն |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1996 | 2340 | 2340 | 2340 | |||||||||||
1997 | 2340 | 2345 | 2345 | 2340 | ||||||||||
1998 | 2345 | 2345 | 2345 | 2345 | ||||||||||
1999 | 2342 | 2374 | 2374 | 2342 | ||||||||||
2000 | 2370 | 2357 | 2369 | 2370 | 2357 | |||||||||
2001 | 2393 | 2410 | 2411 | 2382 | 2411 | 2382 | ||||||||
2002 | 2391 | 2391 | 2359 | 2359 | 2391 | 2359 | ||||||||
2003 | 2365 | 2365 | 2346 | 2319 | 2365 | 2319 | ||||||||
2004 | 2319 | 2319 | 2319 | 2317 | 2319 | 2317 | ||||||||
2005 | 2335 | 2335 | 2335 | 2335 | 2335 | 2335 | ||||||||
2006 | 2337 | 2310 | 2315 | 2315 | 2337 | 2310 | ||||||||
2007 | 2315 | 2315 | 2305 | 2279 | 2315 | 2279 | ||||||||
2008 | 2279 | 2283 | 2283 | 2283 | 2283 | 2279 | ||||||||
2009 | 2283 | 2278 | 2278 | 2278 | 2278 | 2283 | 2278 | |||||||
2010 | 2278 | 2278 | 2278 | 2278 | 2278 | 2278 | 2278 | 2278 | ||||||
2011 | 2278 | 2271 | 2271 | 2271 | 2271 | 2271 | 2278 | 2271 | ||||||
2012 | 2271 | 2271 | 2271 | 2271 | 2271 | 2271 | 2271 | 2271 | 2271 | 2271 | 2271 | |||
2013 | 2271 | 2271 | 2271 | 2271 | 2271 | 2271 | 2271 | 2271 | 2271 | 2278 | 2278 | 2278 | 2278 | 2271 |
2014 | 2278 | 2278 | 2278 | 2281 | 2281 | 2281 | 2283 | 2283 | 2283 | 2283 | 2283 | 2283 | 2283 | 2278 |
2015 | 2283 | 2283 | 2283 | 2283 | 2283 | 2283 | 2283 | 2283 | 2283 | 2283 | 2283 | 2283 | 2283 | 2283 |
2016 | 2283 | 2283 | 2283 | 2283 | 2283 | 2283 | 2283 | 2283 | 2283 | 2283 | 2283 | 2283 | 2283 | 2283 |
2017 | 2283 | 2283 | 2283 | 2269 | 2269 | 2269 | 2269 | 2269 | 2269 | 2269 | 2269 | 2269 | 2283 | 2269 |
2018 | 2269 | 2269 | 2274 | 2274 | 2274 | 2274 | 2274 | 2274 | 2274 | 2274 | 2274 | 2274 | 2274 | 2269 |
2019 | 2274 | 2274 | 2276 | 2276 | 2276 | 2276 | 2276 | 2276 | 2276 | 2276 | 2276 | 2276 | 2276 | 2274 |
2020 | 2276 | 2276 | 2256 | 2256 | 2256 | 2256 | 2256 | 2256 | 2256 | 2256 | 2256 | 2256 | 2276 | 2256 |
2021 | 2256 | 2256 | 2256 | 2256 | 2256 | |||||||||
2022 | 2252 | 2252 | 2252 | |||||||||||
2023 | 2251 | 2251 | 2251 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 chessgames.com — 2001.
- ↑ FIDE Ratings and Statistics
- ↑ Շախմատիստ Արմեն Բարսեղյանը՝ Եվրոպայի մինչև 16 տարեկանների չեմպիոն
- ↑ «ЮНОШЕСКИЕ ШАХМАТЫ В ПОРЯДКЕ». golosarmenii.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Chess Academy of Armenia». chessacademy.am (ամհարերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 22-ին.
- ↑ Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
- ↑ Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վահագն Խարատրյանի պարտիաները 365chess.com կայքում
- Վահագն Խարատրյանի քարտը ՖԻԴԵ-ի կայքում
- Վահագն Խարատրյանի պարտիաները chessgames.com
- IM Vahagn Khachatryan
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահագն Խաչատրյան (շախմատիստ)» հոդվածին։ |
|