Վահագն Աթաբեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վահագն Աթաբեկյան
Ծնվել էապրիլի 12, 1949(1949-04-12) (70 տարեկան)
ԾննդավայրԿարզախ, Ախալքալաքի մունիցիպալիտետ, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԱնդամակցությունՀայաստանի գրողների միություն
ԱշխատավայրՀայաստանի գրողների միություն

Վահագն Աթաբեկյան (ապրիլի 12, 1949(1949-04-12), Կարզախ, Ախալքալաքի մունիցիպալիտետ, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան), հայ բանաստեղծ, 1988 թվականից Հայաստանի գրողների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1949 թվականի ապրիլի 12-ին, Վրաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում։

Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ Աշխատել է տարբեր հրատարակչություններում, հանդեսներում։ Եղել է «Հայ գրող» թերթի հիմնադիր-խմբագիրը, «Պարույր Սևակ» և «Նոր Դար» հրատարակությունների տնօրենը։

2002 թվականից Հայաստանի գրողների միության հրատարակչության տնօրենն է։ Բանաստեղծական բազմաթիվ գրքերի հեղինակ է։ Նրա բանաստեղծությունները տպագրվել են գրական մամուլում, հաղորդվել են ռադիոյով, հեռուստատեսությամբ:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լեռան թագը, Երևան, 2012:
  • Մերկ Լեռը, Երևան, 2010:
  • Հրաբխե գիշերներ, Երևան, 2008:
  • Դարավերջի քամին, Երևան, 2004:
  • Բաց արմատներ, Երևան, 1980:

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012 թվականին «Լեռան թագը» գրքի համար արժանացել է Վ. Անանյանի անվան մանկապատանեկան գրականության մրցանակի։
  • 2006 թվականին «Գրականություն պատանիներին» մրցանակաբաշխության պոեզիայի անվանակարգում արժանացել է առաջին մրցանակի։
  • 1998 թվականին արժանացել է ՀԳՄ ամենամյա «Պարույր Սևակ» մրցանակի։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»