Վահագն Ազիզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահագն Ազիզյան
Ծնվել էհունիսի 3, 1961(1961-06-03) (62 տարեկան)
ԾննդավայրԹեհրան, Իրան
Քաղաքացիություն Իրան
Մասնագիտությունդերասան և ռեժիսոր

Վահագն Ազիզյան (հունիսի 3, 1961(1961-06-03), Թեհրան, Իրան), հայ դերասան, ռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահագն Ազիզյանը ծնվել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում, 1961 թվականի հունիսի 3-ին[1]։ Նախնական կրթությունն ստացել է տեղի «Ռոստոմ» և «Քուշեշ Մարիամյան» դպրոցներում։

1993 թվականին Ազիզյանն ավարտել է Թեհրանի Հայոց դպրոցների հայրենագիտության դասընթացների 4-ամյա կուրսերը։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահագն Ազիզյանը թատրոնով հետաքրքրված է եղել դեռևս վաղ տարիքից` մասնակցելով դպրոցական թատրոնի ներկայացումներին։ 1980 թվականին «Շահեն Սարգսյան» թատերախմբում հնարավորություն է ունեցել բեմ բարձրանալու` խաղալով մի շարք դերեր տարբեր ներկայացումներում։ Մասնակցել է նաև մի քանի պիեսների բեմադրական աշխատանքներին։

1987 թվականից կատարել է մի շարք բնութագրական դերեր` հանդես գալով «Արամայիս Ադամյանի» ՀՄԱԿ-ի թատերախմբում։ Վահագն Ազիզյանը դերեր է մարմնավորել նաև «Շերանիկ» թատերախմբում, իսկ Ա. Սուքիասյանի Տիկնիկային թատրոնում խաղացել է «Քաջ Նազարի» դերը։

Դերասանական գործի հետ միաժամանակ զբաղվել է նաև բեմադրական աշխատանքով։ 1955 թվականին Ք. Իսկանդարյանի հետ բեմադրել է շատ մի քանի պարսկերեն պիեսներ («Բումերանգ», «Ճանաչում եք դուք Ծիր Կաթին»)։ 2010 թվականին եղել է Երևանում` «Մեկ ազգ մեկ մշակույթ» փառատոնին ներկայացնելով Ա. Միլլերի «Իմ բոլոր զավակները» պիեսը, որտեղ հանդես է եկել որպես ռեժիսոր` միևնույն ժամանակ կատարելով նաև Ջիմ Բեյլիզի դերը։

Դերեր և բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հին աստվածներ»` Ղազար վանական
  • «Քարանձավի բնակիչները»` Դուքս
  • «Գիշերային խրախճանք»` Պիեր
  • «Թղթախաղ» (հեղ.` Հ. Պարոնյան)
  • «Ուժեղը» (հեղ.` Ստրինդբերգ)
  • «Արջը» (հեղ.` Ա. Չեխով)
  • «Առաջարկություն» (հեղ.` Ա. Չեխով)
  • «Թակարդը»` Դանիել Կորբան
  • «Պըլը-Պուղ»` Պըլը Պուղ
  • «Արտասահմանյան փեսացու»` Արմենակ
  • «Պռոշի երազը»` Պռոշ
  • «Բումերանգ» (հեղ.` Ա. Քալանթարյան, Ազիզյանը հանդես է եկել որպես ռեժիսոր)
  • «Ճանաչում եք դու Ծիր Կաթին» (հեղ.` Կ. Վիթլինգեր, Ազիզյանը հանդես է եկել որպես ռեժիսոր)
  • «Իմ բոլոր զավակներ» (հեղ.` Ա. Միլլեր)` ռեժիսոր, Ջիմ Բեյլիզ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բ. Հովակիմյան, Թատերական օրացույց, Երևան, 2011, էջ 39-40