Մագնիսական հաստատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մագնիսական հաստատուն, ֆիզիկական հաստատուն, սկալյար մեծություն, որպես համեմատականության գործակից հանդես է գալիս էլեկտրամագնիսականության մի շարք օրենքներում, Միավորների միջազգային համակարգով գրելու դեպքում[1]։ Երբեմն կոչվում է վակուումի մագնիսական թափանցելիություն։ Չափման միավորը՝ Հն/մ կամ Ն/Ա2։

Թվային արժեքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագնիսական հաստատունի թվային արժեքը բխում է հոսանքի ուժի՝ ամպերի սահմանումից, որը Միավորների միջազգային համակարգի հիմնական միավորներից մեկն է։ Ըստ IX Չափերի և կշիռների գլխավոր կոնֆերանցիայում ընդունված սահմանման (1948 թ.), «Ամպերը էլեկտրական անփոփոխ հոսանքի այն ուժն է, որն անցնելով վակուումում իրարից 1 մ հեռավորության վրա գտնվող ուղիղ, զուգահեռ, անվերջ երկար և չափազանց փոքր լայնական կտրվածքի երկու հաղորդիչներից յուրաքանչյուրով, նրանց ամեն մի մետր երկարության վրա առաջ է բերում 2×10−7 Նյուտոն փոխազդեցության ուժ»[2]։ Մյուս կողմից, իրարից հեռավորության վրա գտնվող երկու անվերջ երկար զուգահեռ հաղորդիչների փոխազդեցության ուժը, երբ հաղորդիչների միավոր երկարությամբ անցնում են և հոսանքներ, արտահայտվում է

առնչությամբ։ Ամպերի սահմանումը հաշվի առնելով, այս առնչությունից հետևում է ճշգրիտ հավասարություն՝

Հն/մ։

Համապատասխանաբար տեղի ունի

Հն/մ Ն/Ա2:

Մագնիսական հաստատունը կապ է բացարձակ և հարաբերական մագնիսական թափանցելիությունների միջև։

Նշանակությունը էլեկտրամագնիսականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքսվելի հավասարումներում մագնիսական թափանցելության միջոցով են կապված մագնիսական դաշտի լարվածության H վեկտորը և մագնիսական ինդուկցիայի B վեկտորը՝

որտեղ M-ը մագնիսականացման խտությունն է։ Վակուումում M = 0 և

ՄՄ համակարգում լույսի արագությունը վակուումում ըստ սահմանման կապված է մագնիսական հաստատունի և ε0 էլեկտրական հաստատունի հետ՝

Դասական էլեկտրամագնիսականության մեջ այս առնչությունը կարելի է ստանալ վակուումի համար Մաքսվելի հավասարումներից, սակայն այն օգտագործվում է որպես ε0սահմանում c0 և μ0 սահմանված թվային արժեքների միջոցով

Անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմականորեն μ0 հաստատունը կոչվել է վակուումի թափանցելիություն կամ վակուումի մագնիսական թափանցելիություն։ Չնայած այդ տերմինը լայնորեն տարածված է, սակայն μ0-ի համար գերադասելի է մագնիսական հաստատուն անվանումը, քանի որ «վակուում» և «թափանցելիություն» տերմինները ֆիզիկական իմաստ ունեն, մինչդեռ μ0-ն սահմանված արժեք է, և ոչ թե փորձնական չափումների արդյունք։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]