Վալերի Վորոբյով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալերի Վորոբյով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հոկտեմբերի 19, 1945(1945-10-19) (78 տարեկան)
Ծննդավայր Շատուրա, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ռուսաստան
 
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ
և ՌԴ գիտության վաստակավոր գործիչ

Վալերի Վորոբյով (ռուս.՝ Вале́рий Па́влович Воробьёв, հոկտեմբերի 19, 1945(1945-10-19), Շատուրա, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1970 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։ Տիրապետում է եբրայերենին, արաբերենին, ֆրանսերենին, գերմաներենին և անգլերենին։ Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

  • 1978 թվականից մինչև 1980 թվականը եղել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի դեկան։
  • 1997 թվականի ապրիլի 21-ից մինչև 2000 թվականի օգոստոսի 20-ը Չադի Հանրապետությունում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 2000-2012 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի կադրերի փոխռեկտոր, սահմանադրական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր։
  • 2012-ից մինչև 2013 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ։
  • 2013 թվականի հուլիսի 4-ից մինչև 2018 թվականի ապրիլի 24-ը Մարոկկոյում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3][4]։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1997 թվականի ապրիլի 21)[5]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2013 թվականի դեկտեմբերի 5)[6]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2015 թվականի դեկտեմբերի 22)[7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Указ Президента Российской Федерации от 21.04.1997 № 388 «О назначении Воробьева В. П. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Чад»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  2. «Указ Президента Российской Федерации от 22.08.2000 № 1549 «О Воробьеве В. П.»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  3. «Указ Президента Российской Федерации от 03.07.2013 № 606 «О назначении Воробьева В. П. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Королевстве Марокко»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  4. Указ Президента Российской Федерации от 24.04.2018 № 171 «О Воробьеве В.П.»
  5. Указ Президента Российской Федерации от 21.04.1997 № 389 «О присвоении Воробьёву В. П. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посланника 2 класса»
  6. Указ Президента Российской Федерации от 05.12.2013 № 887 «О присвоении дипломатических рангов»
  7. «Указ Президента Российской Федерации от 22.12.2015 № 653 «О присвоении дипломатических рангов»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]