Վալերի Կիպելով
| Վալերի Կիպելով | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Ծնվել է | հուլիսի 12, 1958 (67 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
| Երկիր | |
| Ժանրեր | մետալ, հարդ ռոք |
| Մասնագիտություն | երգիչ և կոմպոզիտոր |
| Երգչաձայն | լիրիկական տենոր |
| Գործիքներ | վոկալ և բայան |
| Գործունեություն | 1979–ներկա |
| Լեյբլ | Nikitin |
| Կապված | Արիա Կիպելով |
| Պարգևներ | |
| Կայք | www.kipelov.ru |
| Ստորագրություն | |

Վալերի Ալեքսանդրովիչ Կիպելով (ռուս.՝ Валерий Александрович Кипелов, հուլիսի 12, 1958, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս ռոք-երաժիշտ, երգիչ և կոմպոզիտոր։ Հայտնի է որպես «Արիա» մետալ-խմբի վոկալիստ, որի կազմում է եղել 17 տարի՝ 1985-ից մինչ 2002 թվականներին։ 2002 թվականից ղեկավարում է սեփական՝ «Կիպելով» ռոք-խումբը։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնողները - Հայրը՝ Ալեքսանդր Սեմյոնի Կիպելով, մայրը՝ Եկատերինա Իվանի Կիպելովա։ Վալերի Կիպելովը ամուսնացել է 1978 թ. մայիսի 12-ին, կնոջ անունը Գալինա է (ծնվ. 1960 թ. մայիսի 9-ին)[1]։ Ունի երկու երեխա՝ Ժաննա (ծնվ. 1980 թ., մասնագիտությամբ դիրիժոր) և Ալեքսանդր (ծնվ. 1989 թ., մասնագիտությամբ թավջութակահար)։ Նաև ունի երկու թոռնիկ՝ Անաստասիա Կոմարովա (ծնվ. 2001 թ.) և Սոնյա (ծնվ. 2009 թ.)[2]։
Վալերի Կիպելովը իրեն համարում է քրիստոնյա, կնքվել է Ռուս ուղղափառ եկեղեցում[3]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարեթիվ | Խումբ | Ալբոմ |
|---|---|---|
| 1985 | Արիա | Мания величия |
| 1986 | Արիա | С кем ты? |
| 1987 | Արիա | Герой асфальта |
| 1989 | Արիա | Игра с огнём |
| 1991 | Արիա | Кровь за кровь |
| 1995 | Արիա | Ночь короче дня |
| 1997 | Սերգեյ Մավրինի հետ | Смутное время |
| 1998 | Արիա | Генератор зла |
| 1999 | Արիա | Tribute to Harley-Davidson |
| 2001 | Արիա | Химера |
| 2001 | Արիա | Tribute to Harley-Davidson II |
| 2003 | Կիպելով | Путь наверх |
| 2005 | Կիպելով | Реки времён |
| 2011 | Կիպելով | Жить вопреки |
Ծանուցումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Валерий Кипелов жену нашел в родном дворе Արխիվացված 2009-01-26 Wayback Machine(ռուս.)
- ↑ Валерий Кипелов: "Я пел на свадьбах песни «Песняров»(չաշխատող հղում)(ռուս.)
- ↑ Валерий Кипелов: «Себя считаю крещёным и православным» Արխիվացված 2013-08-06 Wayback Machine(ռուս.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալերի Կիպելով» հոդվածին։ |
| ||||||