Jump to content

Վալենտին Միհեյլե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալենտին Միհեյլե
Քաղաքացիությունը  Ռումինիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 2, 2000(2000-02-02)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Պլոեշտի, Ռումինիա
Հասակ 1,8 մետր
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
2015—2018 Ռումինիա Ունիվերսիտատյա Կրայովա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2018—2020 Ռումինիա Ունիվերսիտատյա Կրայովա 61 (8)
2020— Իտալիա Պարմա 56 (7)
2022  Իտալիա Ատալանտա 5 (0)
Ազգային հավաքական
2017—2018 Ռումինիա Ռումինիա (մինչև 17) 5 (0)
2018 Ռումինիա Ռումինիա (մինչև 19) 6 (6)
2019—2020 Ռումինիա Ռումինիա (մինչև 21) 6 (5)
2021— Ռումինիա Ռումինիա 16 (4)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 31.10.2023:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 18.9.2022

Վալենտին Միխայ Միհեյլե (ռումիներեն՝ Valentin Mihai Mihăilă, փետրվարի 2, 2000(2000-02-02)[1], Պլոեշտի, Ռումինիա), ռումինացի ֆուտբոլիստ, Իտալական «Պարմա» ակումբի և Ռումինիայի հավաքականի վինգեր։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միհեյլեն «Ունիվերսիտատյա Կրայովա» ակումբի ֆուտբոլային ակադեմիայի սան է։ Ակումբի հիմնական կազմում իր նորամուտը նշել է 2017 թվականի հոկտեմբերի 24-ին «Սեպսիի» դեմ Ռումինիայի գավաթի խաղում՝ փոխարինելով Վլադիմիր Սկրեչուին[2]։ 2019 թվականի ապրիլի 19-ին խփել է իր առաջին գոլը ակումբի կազմում՝ աչքի ընկնելովռումինական Լիգա I-ի՝ «Աստրա» ակումբի դեմ խաղում[3]։

2020 թվականի հոկտեմբերի 5-ին տեղափոխվել է «Պարմա»՝ իտալական ակումբի հետ կնքելով 5 տարվա պայմանագիր[4]։ Տրանսֆերի գումարը կազմել է 8,5 միլիոն եվրո[5]։ 2021 թվականի հունվարի 3-ին Միհեյլեն նշել է իր նորամուտը ակումբում՝ «Տորինոյի» հետ խաղի 75-րդ րոպեին փոխարինելով Յան Կարամոյին[6]։ Հունվարի 21-ին խփել է իր առաջին գոլը «Պարմայի» կազմում՝ աչքի ընկնելով «Լացիոյի» հետ գավաթային խաղում[7]։ Առաջնության շրջանակներում առաջին գոլը վինգերը խփել է մարտի 7-ին «Ֆիորենտինայի» դարպասը, որտեղ նաև աչքի է ընկել Յասմին Կուրտիչին գոլային փոխանցմամբ[8]։ «Ռոմայի» հետ հաջորդ խաղում Միհեյլեն իր հաշվին ևս մեկ գոլ է գրանցել իր հայրենակից Դենիս Մանի փոխանցումից հետո։

2022 թվականի հունվարի 31-ին Վալենտին Միհեյլեն վարձավճարով տեղափոխվել է «Ատալանտա»՝ գնման հնարավորությամբ[9]։ Մրցաշրջանի մնացած մասում վինգերն անցկացրել է 7 հանդիպում և վերադարձել «Պարմա»՝ տպավորություն չթողնելով «Ատալանտայի» մարզչական շտաբի վրա։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդես է եկել Ռումինիայի մինչև 19 և մինչև 21 տարեկանների հավաքականներում։ 2019 թվականի նոյեմբերի 14-ին Ռումինիայի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Ֆինլանդիայի հավաքականի դեմ Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի խաղում[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://fbref.com/en/players/81a4c239/
  2. «Sepsi vs. Universitatea Craiova» (անգլերեն). Soccerway.com. 2017 թ․ հոկտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 16-ին.
  3. «Astra vs. Universitatea Craiova» (անգլերեն). Soccerway.com. 2019 թ․ ապրիլի 19. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 16-ին.
  4. «Official: Mihaila to Parma» (անգլերեն). Football Italia. 2020 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 16-ին.
  5. «Valentin Mihăilă a semnat pe 5 ani cu Parma » Dezvăluiri din culise: impresarul român care a realizat transferul de 8,5 milioane de euro» (ռումիներեն). Gazeta Sporturilor. 2020 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 16-ին.
  6. «Valentin Mihăilă a debutat în Serie A! Primele imagini cu atacantul român în tricoul Parmei pe teren. Echipa românului, învinsă» (ռումիներեն). Orange Sport. 2021 թ․ հունվարի 3. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 31-ին.
  7. «Lazio ai quarti contro l'Atalanta: un autogol al 90' condanna il Parma» (իտալերեն). Gazzetta. 2021 թ․ հունվարի 21. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 31-ին.
  8. «Ce au remarcat italienii după primul gol reuşit de Mihăilă în Serie A şi adevăratul motiv pentru care a fost rezervă» (ռումիներեն). Digi Sport. 2021 թ․ մարտի 8. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 31-ին.
  9. «Welcome Mihaila!» (անգլերեն). Atalanta. 2022 թ․ հունվարի 31. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 31-ին.
  10. «Romania U21 vs. Finland U21» (անգլերեն). Soccerway.com. 2019 թ․ նոյեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]