Վալենտինա Պիստոլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վալենտինա Պիստոլի
Ծնվել է1928
ԾննդավայրԿորչա, Ալբանիա
Մահացել է1993
ԿրթությունՍոֆիայի համալսարան
Ուշագրավ աշխատանքներTirana International Hotel?
Valentina Pistoli Վիքիպահեստում

Վալենտինա Պիստոլի (անգլ.՝ Valentina Pistoli, 1928, Կորչա, Ալբանիա - 1993), առաջին ալբանացի կին ճարտարապետը[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալենտինա Պիստոլին ծնվել է 1928 թվականին Ալբանիայի Կորչա քաղաքում։

Պիստոլին 1952 թվականին ավարտել է Սոֆիայի համալսարանը: Ստացել է ճարտարապետի կրթություն։

Աշխատել է տարբեր կազմակերպություններում՝ որպես ճարտարապետ։ Գծագրել է Տիրանա քաղաքում գտնվող 15 հարկանի «Tirana International Hotel» հյուրանոցի նախագիծը[2]:

Իր կարիերայի ընթացքում նախագծել է նաև հյուրանոցների գծագրեր՝ Կուկես, Էլբասան, Տիրանա, Դուրրաս քաղաքներում։

Որպես պրոֆեսիոնալ ճարտարապետ աշխատել է Տրիանայի համալսարանի ինժեներական բաժնում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Valentina Pistoli (անգլ.)
  2. Eliona Lata (25 September 2013)։ «Për projektin e 15-katëshit, arkitektët u dërguan dy javë në Jugosllavi»։ Shekulli Online  (ալբ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]