Վալենտինա Բերգամասկի
![]() | |||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 22, 1997[1] (26 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Վառեսե, Լոմբարդիա, Իտալիա | ||||||||||||||||||||
Հասակ | 160 սանտիմետր | ||||||||||||||||||||
Քաշ | 57 կիլոգրամ | ||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Վալենտինա Բերգամասկի (իտալ.՝ Valentina Bergamaschi, հունվարի 22, 1997[1], Վառեսե, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստուհի, «Միլանի» և Իտալիայի հավաքականի հարձակվող։ 2014 թվականի աշխարհի և Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունների բրոնզե մեդալակիր, Շվեյցարիայի 2017 թվականի չեմպիոն և գավաթակիր։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վալենտինա Բերգամասկին ծնվել է 1997 թվականի հունվարի 22-ին, Վարեսում։ Ֆուտբոլ խաղալ սկսել է Կարավատե քաղաքի մանկական թիմում։ 2011/12 մրցաշրջանից առաջ պայմանագիր է կնքել «Ալտո Վերբանոյի» հետ, որը հանդես էր գալիս D սերիայում։ 2014 թվականի ամռանը Վալենտինան տեղափոխվել է Շվեյցարիայի առաջնության երկրորդ դիվիզիոնի «Ռապիդ» (Լուգանո)։ 2014/15 մրցաշրջանի արդյունքներով ակումբը հաղթել է առաջնությունում և դուրս եկել բարձրագույն դիվիզիոն։ Հաջորդ մրցաշրջանից առաջ կանանց թիմն առանձնացել է տղամարդկանց ակումբից և վերանվանվել «Լուգանո 1976»[2]։
2018 թվականին Բերգամասկին տեղափոխվել է «Նոյնկիրխ»։ Թիմի կազմում 2016/17 մրցաշրջանում դարձել է Շվեյցարիայի գավաթակիր, նվաճել ոսկե մեդալներ և դարձել առաջնության լավագույն ռմբարկու։ 2017 թվականի հունիսին «Նոյնկիրխը» ֆինանսական խնդիրների պատճառով հրաժարվել է առաջնությունից։ Մեկ ամիս անց Վալենտինան տեղափոխվել է «Բրեշիա»[2]։
2018 թվականի հուլիսին պայմանագիր է կնքել «Միլանի» հետ[2]։
Հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականին Վալենտինան Իտալիայի մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր[3]։ 2019 թվականի մայիսին նա ընդգրկվել է Իտալիայի հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Ֆրանսիայում կայանալիք աշխարհի առաջնությանը[4]։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շվեյցարիայի չեմպիոն - 2016/17
- Շվեյցարիայի գավաթակիր - 2016/17
- Իտալիայի սուպերգավաթակիր - 2017
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 «Buon compleanno a Valentina Bergamaschi»։ acmilanwomen.it (իտալերեն)։ AC Milan Women։ 2019-01-22։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-09-ին։ Վերցված է 2019-06-09
- ↑ «Valentina BERGAMASCHI»։ fifa.com (անգլերեն)։ FIFA։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-08-ին։ Վերցված է 2019-06-09
- ↑ «Italy name Women's World Cup squad»։ football-italia.net (իտալերեն)։ Tiro Media Ltd։ 2019-05-24։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-25-ին։ Վերցված է 2019-06-09
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|