Վազիրե Նադր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վազիրե Նադր
Ծնվել է1911
ԾննդավայրԵրևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1946
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ

Վազիրե Նարդ (Վեզիր Ջաբբարի Նադիրով, 1911, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1946, գյուղ Քուրդ Օմար (Երևանի նահանգում)), քուրդ խորհրդային գրող։

Ծնվել է հովվի ընտանիքում։ «Կնոջ առևանգումը» (1935) պիեսով հանդես է եկել հանուն քուրդ կանանց ազատագրության։ Նույն թվականին Երևանում լույս է տեսել նրա բանաստեղծությունների ու պատմվածքների «Նուբար» ժողովածուն։ Վազիրե Նարդ «Նադո և Գյուլիզար» պոեմում ցույց է տվել խորհրդային ռազմիկների արիությունը Հայրենական մեծ պատերազմում։ Դասախոսել է Երևանի համալսարանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 226