Jump to content

Վադի-Կադիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վադի-Կադիշ
Ouadi Qadisha*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Լիբանան
Տիպ
Չափանիշներ (iii)(iv)
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Ասիա
Կոորդինատներ 34°15′ հս․ լ. 35°57′ ավ. ե.HGЯO
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1998  (անհայտ նստաշրջան)
Համար 850-001
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն
Բիշարի

Վադի-Կադիշ (բառացի՝ «Կադիշի դաշտավայր», արաբ․՝ وادي قاديشا‎‎) հովիտ Լիբանանում, Հյուսիսային Լիբանանի Բիշիրի և Զգարտայի գավառների շրջանում՝ Ալ-Մակման լեռան ստորոտում։

Հովտի երկայնքով անցնում է Կադիշ գետը, որը հայտնի է նաև որպես Նահր Աբու Ալի անվամբ։ Կադիշ գետը հասնում է Տրիպոլի քաղաք։ Արամերեն «Կադիշ» նշանակում է «Սուրբ», այն երբեմն անվանել են Սուրբ հովիտ, քանի որ այնտեղ դարեր շարունակ գտնվել է քրիստոնեական վանական միաբանությունը։

1998 թվականին հովիտը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում՝ որպես աշխարհում կազմավորված ամենավաղ քրիստոնեական վանական բնակավայրերից մեկը։ Շինարարության բնագավառի աշխատանքների, անտառահատումների, թափոնների այրումի, կեղտաջրերի արտահոսքի, ռեստորանների և մարդատար մեքենաների աղմուկի պատճառով, հովիտը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վտանգված օբյեկտների ցանկում[1][2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]