Վադիմ Հակոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վադիմ Հակոբյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 23, 1963(1963-01-23) (61 տարեկան)
ԾննդավայրԿալինինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունFaculty of Chemistry of the Belarusian State University? և Իսրայելի բաց համալսարան
 Vadim Akopyan Վիքիպահեստում

Վադիմ Նիկոլայի Հակոբյան (հունվարի 23, 1963(1963-01-23), Կալինինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ)՝ Բելառուսի հրեաների պատմության և մշակույթի թանգարանի տնօրեն (2012-2019), «Հոլոքոստ» Հանրապետական հիմնադրամ Բելառուսի հասարակական միավորման նախագահ (2012-2019), Բելառուսի հրեական հասարակական միավորումների և համայնքների միության նախագահի տեղակալ (2016-2021)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վադիմ Հակոբյանը ծնվել է1963 թվականին Կալինինգրադում։ Հայրը՝ Հակոբյան Նիկոլայ Առաքելի, վարորդ, մայրը՝ Հակոբյան (Կլիգեր) Ֆաինա Գերշեն-Գեցելի, հաշվապահ։ 1964 թվականին ընտանիքը տեղափոխվել է Վիտեբսկ։

1985 թվականին ավարտել է Բելառուսի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետը։ Ավարտելուց հետո աշխատել է Մինսկում՝ էլեկտրոնային արդյունաբերության ձեռնարկություններում։ 2016 թվականին նա ստացել է նաև բակալավրի կոչում Իսրայելի Բաց համալսարանի պատմության ֆակուլտետում։

2012 թվականից մինչև 2019 թվականը զբաղեցրել է Բելառուսի հրեաների պատմության և մշակույթի թանգարանի տնօրենի պաշտոնը[1][2][3][4][5]։ Նույն ժամանակահատվածում եղել է «Հոլոքոստ» Հանրապետական հիմնադրամ Բելառուսի հասարակական միավորման նախագահը[6][7][8]։

2016 թվականից մինչև 2021 թվականը եղել է Բելառուսի հրեական հասարակական միավորումների և համայնքների միության նախագահի տեղակալը[9][10]։

2014 թվականից առ այսօր՝ Բելառուսի Հանրապետությունում Հոլոքոստի զոհերի հիշատակի պահպանման հուշահամալիրի կոմիտեի փոխնախագահ[11]։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Հրապարակումներ և ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀամԼ ԿԵՄ-ի I աստիճանի կրծքանշան «XI հնգամյա պլանի երիտասարդ գվարդիական» (1983 թվական)[12],
  • Բելառուսի Նախարարների խորհրդին առընթեր կրոնական և ազգությունների հարցերով հանձնակատարի շնորհակալագիր (2014 թվական)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Музеи Беларуси. Музей истории и культуры евреев Беларуси
  2. Шидловская С. Музей истории и культуры евреев Беларуси в канун черной даты — 70-летия со дня уничтожения Минского гетто
  3. 22 июня: итоги Форума «Друзей Городка»
  4. На улице Клары Цеткин в Минске нашли надгробные камни Советская Белоруссия № 232 (24613), 5 декабря 2014
  5. Бордовская И. Почему в центре Минска под открытым небом лежат могильные плиты?, Կոմսոմոլսկայա պրավդա, 8/10/2015
  6. Галіна Абакунчык. Мэмарыял у Трасьцянцы: грошы ёсьць, справы — няма
  7. Что сделают с еврейскими могильными плитами, найденными при стройке в Минске
  8. Жабинский А. В. Осмысление феномена Холокоста в белорусской культуре Արխիվացված 2020-06-10 Wayback Machine, стр. 395
  9. Белорусский фонд мира. Научно-практическая конференция
  10. Праздник города Копыля. Увековечили память Менделе Мойхер-Сфорима
  11. Фонд имени Саймона Марка Лазаруса по сохранению памяти о жертвах Холокоста в Республике Беларусь
  12. Национальный архив Республики Карелия, фонд П-779, опись 68, дело 33, страницы 42, 48-49

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]