Վադիմ Բրազովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Վադիմ Բրազովսկի
բելառուս․՝ Вадзім Бразоўскі
Անձնական տվյալներ
Ազգությունը բելառուս
Քաղաքացիությունը Flag of Belarus.svg Բելառուս
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 1, 1968(1968-02-01) (51 տարեկան)
Ծննդավայր Նովոկուզնեցկ, Կեմերովոյի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Դիրք պաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1985-1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Բելազ ? (?)
1992-1993 Բելառուս Տորպեդո (Ժոդինո) 42 (3)
1993-1995 Բելառուս Շախտյոր (Սոլիգորսկ) 73 (2)
1996 Լիտվա Վայրոգս 14 (0)
1996 Բելառուս Տորպեդո-Կադինո 12 (0)
1997 Բելառուս Տրանսմաշ 13 (0)
1997-1998 Բելառուս Շախտյոր (Սոլիգորսկ) 25 (0)
1999-2000 Բելառուս Տորպեդո (Ժոդինո) 43 (2)
2001 Բելառուս Գրանիտ (Միկաշեվիչի) 21 (0)
2002 Բելառուս ՄՏԶ-ՌԻՊՕ 4 (0)
Մարզչական կարիերա
2003-2004 Բելառուս Դարիդա դուբլ
2005-2007 Բելառուս Դարիդա օգնական
2006 Բելառուս Դարիդա պաշ.
2007 Բելառուս Դարիդա պաշ.
2008 Բելառուս Դարիդա
2009-20?? Բելառուս Կոմունալնիկ (Սլոնիմ) օգնական
2012 Բելառուս Տորպեդո-ԲելԱԶ դուբլ
2012 Բելառուս Տորպեդո-ԲելԱԶ
2013-մ.հ. Բելառուս Տորպեդո-ԲելԱԶ երիտ.
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Վադիմ Միխայլովիչ Բրազովսկի (բելառուս․՝ Вадзім Міхайлавіч Бразоўскі, փետրվարի 1, 1968(1968-02-01), Նովոկուզնեցկ, Կեմերովոյի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), բելառուս նախկին ֆուտբոլիստ, մարզիչ:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլ խաղալ սկսել է Մոզիրում, իսկ խորհրդային տարիներին խաղացել է Ժոդինոյի «Տորպեդո» ակումբում: Հետո հանդես է եկել Բելառուսի ֆուտբոլի առաջնության բարձրագույն լիգայի տարբեր ակումբներում, որոշ ժամանակ խաղացել է Լատվիայում: 1999 թվականին նա վերադարձել է «Տորպեդո», որն այդ ժամանակ հանդես էր գալիս Բելառուսի առաջին լիգայում: Նա ավարտել է իր կարիերան 2002 թվականին «ՄՏԶ-ՌԻՊՕ» ակումբում:

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականից Վադիմ Բրազովսկին աշխատել է «Դարիդա» ակումբում: Եղել է երկրորդ կազմի մարզիչ, երկրորդ մարզիչը, երկու անգամ կատարել է գլխավոր մարզչի պարտականությունները (2006 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր և 2007 թվականի հունիս): 2008 թվականի հունվարին նշանակվել է «Դարիդայի» գլխավոր մարզիչ:

2008 թվականին «Դարիդան», որ ֆինանսական լուրջ խնդիրներ ուներ, վերջին տեղն է զբաղեցնում Բելառուսի առաջնությունում դադարեցնում իր գոյությունը, իսկ Բրազովսկին նախ տեղափոխվում է Սլոնիմի «Կոմունալնիկ», իսկ 2011 թվականին՝ Ժոդինոյի «Տորպեդո» ակումբ:

2012 թվականի մարտին Վադիմ Բրազովսկին գլխավորել է Ժոդինոյի երկրորդ կազմը, 2012 թվականի մայիսին՝ Սերգեյ Գուրենկոյի հրաժարականից հետո, նշանակվել է գլխավոր մարզչի պաշտոնակատար, իսկ հետագայում գլխավոր մարզիչ: Սկզբում Բրազովսկու գլխավորությամբ «Տորպեդո-ԲԵԼԱԶ» ակումբը միավորներ է վաստակել, սակայն հետո հայտնվել է սանդղակի վերջին հորիզոնականում, իսկ 2012 թվականի նոյեմբերին (առաջնության ավարտից երկու տուր առաջ) Բրազովսկին ազատվել է պաշտոնից:

2013 թվականի հունվարից աշխատել է որպես «Տորպեդո-ԲԵԼԱԶ» ակումբի երիտասարդական բաժնի վարիչ[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]