Վագների նվագախումբ
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Վագների նվագախումբ, իրենից ներկայացնում է 19-րդ դարի երաժշտական արվեստի խոշորագույն նվաճումներից մեկը։ Լինելով բնածին սիմֆոնիստ՝ Ռիխարդ Վագները չափազանց ընդարձակեց և հարստացրեց նվագախմբի արտահայտչական և պատկերավորման հնարավորությունները։ Նվագախումբի հնչողությունն աչքի է ընկնում տեմբրային բազմազանությամբ և թավշյա մեղմությամբ, մինչև իսկ ամենախլացուցիչ fortissimo-ներում։
Վագների երաժշտական դրամաներում նվագախումբն անհամեմատ գերազանցում է այն ժամանակի սովորական օպերային նվագախմբի կազմը՝ պղնձյա փողայինների խմբի մեծացման հաշվին։ Նվագախմբի ամենամեծ կազմը «Նիբելունգի մատանին» օպերայում է, որը համապատասխանում է քառերգության վիթխարի մտահաղացմանը։ Վագներն այստեղ օգտագործում է նվագախմբի քառապատիկ կազմը՝ մտցնում է հատկապաես շինված տուբաների կվարտետ, որոնք ստացել են «վագներյան տուբաների» անունը, բասի տրուբա, կոնտրաբասի տրոմբոն, ութ վալտորնա, վեց տավիղ, համապատասխանաբար մեծացնում է լարային խումբը։
Օպերայում նվագախումբը բաղկացած է մի քանի խմբերից՝ ընդարձակ ձայնածավալով և հարուստ արտահայտչական հնարավորություններով, որոնցից լայնորեն և վարպետորեն օգտվում է Վագները։
Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բ. Վ. Լևիկ «Արտասահմանյան երկրների երաժշտական գրականություն»