Վաալ
Վաալ | |
---|---|
![]() | |
Բնութագիր | |
Երկարություն | 1250 |
Ավազանի մակերես | 196 438 կմ² |
Ավազան | Օրանժ/Ատլանտյան օվկիանոս |
Ջրի ծախս | 124,59 |
Ջրահոսք | |
Բարձրություն | >1678 մ |
Գետաբերան | Օրանժ |
Գետաբերանի տեղակայում | Օրանժ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Vet River?, Mooi River?, Riet River?, Harts River?, Vals River?, Wilge River? և Klip River? |
Ջրի մարմիններ | Bloemhof Reservoir? և Vaal Dam Reservoir? |
Երկիր | ![]() |
Երկրամաս | Աֆրիկա |
Ջրահավաք | Orange River basin? |
Վաալ[1] (աֆրիկաանս՝ Vaalrivier, Ֆալրիֆիր[2], անգլ.՝ Vaal River), գետ ՀԱՀ-ում, Օրանժ գետի ամենամեծ վտակը[3]։ Երկարությունը մոտ 1250 կմ[4], ջրահավաք ավազանի մակերեսը 196 438 կմ², ջրի տարեկան միջին ծախսը 124,59 մ³/վ[5]։ Գետի ակունքները տեղակայված են Դրակոնյան լեռներում[4], Մպումալանգեում, Յոհանսբուրգի արևելյան մասում, Էրմելոյից 30 կմ դեպի հյուսիս և Հնդկական օվկիանոսից մոտավորապես 240 կմ հեռու[6]։ Գետը հոսում է դեպի արևմուտք՝ թափվելով Օրանժ գետը։
Գետի հյուսիսային ափում ընկած են Մպուալանգա և Գաուտենգ քաղաքները և Հյուսիս-արևմտյան նահանգը, իսկ հարավայինում՝ Ֆրի Սթեյթ նահանգը։
Գետի ակունքից մինչև գետաբերան ընկած են Ստանդերոն, Ֆիլիրս, Պարեյս, Օրնկի Բլումհոֆ, Քրիստիանա, Ուորենտոն, Բարքլի Ուեսթ, Դելպորտսհուպ և Դուգլաս քաղաքները։
Ջրաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գետի վերին հոսանքը ընթանում է Դրակոնյան լեռներով և Բարձր Վելդով, այդ մասում այն հոսում է հովիտով։ Ամենամեծ վտակներն են՝ Վիլգեն, Ֆետը, Ռիտը, Հարթսը, Կլիպը, Ֆալրիֆիրը, Սեյքերբոսրանդը, Թայբոսփրեյթը, Կրոմելբուսփրեյթը, Օուվերսփրեյթը, Մույրիֆիրը, Ռենոստերիֆիրը, Վալսը և Զանդը։ Գետի վարարում դիտվում է նոյեմբերից մինչև փետրվար ամիսներին[4]։
Գետի վրա կան մի քանի ջրամբարներ, որոնցից ամենամեծերն են Բլումհոֆդամը, Ֆալդամը և Հրուտդրայդամը։
Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաալը կարևոր նշանակություն ունի գյուղատնտեսության համար։ Գետի ջրով կատարում են ոռոգումներ և հիմնականում Ֆրի Սթեյթ շրջանում։ Գաուտենգում և մոտակա շրջաններում գետի ջուրը օգտագործում է 12 միլիոն սպառող։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմականորեն՝ գետի վերին հոսանքն օգտագործվել է Բասուտո ցեղի Մոշվեվշե I-ի (1820-1850) թագավորության ժամանակաշրջանում։ Ապա այն դարձել է Տրանսվաալի և Օրանժի Անկախ հանրապետության սահմանագիծը։ «Տրանսվաալ» նշանակում էր «Վաալից այն կողմ»։ Այդ անվանումը կապված է Կապի և Նատալի գաղութների հետ, որոնք այդ ժամանակաշրջանում համարվել են եվրոպական բնակչության հիմնական բնակավայրերը և տեղակայված էին Վաալից դեպի հարավ։
Անգլո-բուրական պատերազմի ժամանակ (1899-1902) գետի ափերին տեղի են ունեցել մի քանի ընդհարում կռվող կողմերի միջև[7]։
Վաալի հոլանդական (հետագայում՝ աֆրիկաանս) անվանումը համարժեք է գոտենտոտական ցեղի Tky-Gariep անվանմանը[8]։ Ինչպես Վաալը, այնպես էլ «Tky»-ը նշանակում է «թխաթույր» կամ «պղտոր», ջրի տեսքի պատճառով, քանի որ վարարման ժամանակաշրջանում տիղմ է լցվում։ Գետի վերին հոսանքը կոչվել է «Likwa» (հյուսային նդեբելերեն լեզվով), «Ikwa» զուլուերենով, «ilikwa» սվատերի լեզվով, «lekwa» սեսոտոներենով կամ «cuoa», այդ բոլոր անվանումները մատնանշում են գետի հավասար հոսանքը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 66.
- ↑ Инструкция по передаче на картах географических названий Южно-Африканской Республики (с языка африкаанс). - М., 1968. - С. 23.
- ↑ «Вааль»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- ↑ 4,0 4,1 4,2 Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ «State of freshwater systems and resources: # 2»։ Department of Environmental Affairs and Tourism (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-26-ին։ Վերցված է 2011-12-19
- ↑ Times Comprehensive Atlas, 12th ed. Times Books, London, 2007
- ↑ Կաղապար:ВТ-ВЭС
- ↑ du Plessis E.J. (1973)։ Suid-Afrikaanse berg- en riviername։ Tafelberg-uitgewers,Cape Town։ էջեր 326, 221։ ISBN 0-624-00273X
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Годовой отчётArchived 2012-03-14 at the Wayback Machine. о состоянии окружающей среды в Южной Африке (անգլ.)
- Parys.info
- Parys on the Vaal
- Vaal Meander
- Vaal River Cruises
- Vaal River Properties
- Vaal de Grace Estate
- University Campus on banks of Vaal river Archived 2013-03-25 at the Wayback Machine.
|