Jump to content

Ս. Ի. Ռոստովցևի անվան բուսաբանական այգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ս. Ի. Ռոստովցևի անվան բուսաբանական այգի
Տեսակբուսաբանական այգի
Երկիր Ռուսաստան
ՎարչատարածքՊրյանիշնիկովի փողոց
Հիմնվել է1895
Ս. Ի. Ռոստովցևի անվան բուսաբանական այգիը գտնվում է Ռուսաստանում
Ս. Ի. Ռոստովցևի անվան բուսաբանական այգի

Ս. Ի. Ռոստովցևի անվան բուսաբանական այգի (ռուս.՝ Ботанический сад имени С. И. Ростовцева), Կ. Ա. Տիմիրյազևի անվան Մոսկվայի գյուղատնտեսական ակադեմիային կից բուսաբանական այգի Մոսկվայում։ Հիմնադրվել է 1895 թվականին Սեմյոն Ռոստովցևի նախաձեռնությամբ։ Այգու տարածքը կազմում է մոտ 1,2 հեկտար։ Բուսաբանական այգին ընդգրկված է «Պետրովսկո-Ռազումովսկոե» արգելոց-համալիրի կազմում և ունի դաշնային նշանակության հատուկ պահպանվող բնական տարածքի կարգավիճակ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսաբանական այգու հիմնադիր Ս. Ի. Ռոստովցևն այն բաժանել է 3 մասերի՝ սիստեմատիկ, կենսաբանական և փորձարարական։ Սիստեմատիկ բաժնում ուսանողներն ուսումնասիրում էին բույսերի համակարգումը։ Կենսաբանական բաժինը նախատեսված էր հատուկ պայմաններ պահանջող բույսեր աճեցնելու համար։ Փորձարարական բաժնում ուսանողները կարող էին դիտել բույսերի աճը[2]։

Ս. Ի. Ռոստովցևի մահից հետո բուսաբանական այգին ղեկավարել է պրոֆեսոր Նիկոլայ Խուդյակովը, իսկ 1919 թվականից` պրոֆեսոր Վալերի Տալիևը։ 1934 թվականին այգու ղեկավարությունը ստանձնել է պրոֆեսոր Պյոտր Ժուկովսկին։ Նրա օրոք այգու տարածքը գրեթե 5 անգամ ավելացել է, իսկ տեսակների թիվը դարձել է մոտ 3000։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին այգին մեծ վնասներ է կրել, քանի որ դրա տարածքով է անցել Մոսկվայի պաշտպանական ամրություններից մեկը։ 1953 թվականից մինչև 1985 թվական Բուսաբանության ամբիոնը և բուսաբանական այգին ղեկավարել է պրոֆեսոր Վլադիմիր Խրժանովսկին[3]։

Այժմեականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս բուսաբանական այգու հենքի վրա անցկացվում է ամառային գիտահետազոտական և արտադրական պրակտիկա[3]։ Ուսանողները ուսումնասիրում են բույսերի վերարտադրության, մորֆոգենեզի, ինչպես նաև լանդշաֆտային նախագծման տեխնոլոգիաները։ Պարբերաբար կազմակերպվում են անվճար էքսկուրսիաներ բոլոր այցելուների համար[2]։

Բուսաբանական այգում կան լանդշաֆտային, դեկորատիվ և փորձարարական բաժիններ, ինչպես նաև մոտ 400 մ² տարածք ունեցող ջերմոցային տնտեսություն։ 2012 թվականի տվյալների համաձայն, բուսաբանական այգում կան մոտ բաց բնահողի 600 տեսակներ և ձևեր և մոտ 500 տեսակ փակ բնահողի։ Կան 9 տեսակի բույսեր, որոնք գրացված են Ռուսաստանի Կարմիր գրքում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ботанический сад им.С.И.Ростовцева». ООПТ России. 2017. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 13-ին.
  2. 2,0 2,1 Ботанический сад открывает сезон бесплатных экскурсий // Комсомольская правда от 25 мая 2018
  3. 3,0 3,1 «Ботанический сад». РГАУ-МСХА им. К.А. Тимирязева. 2017. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
  4. Особо охраняемые природные территории Российской Федерации. Ботанические сады и дендрологические парки. М. 2012. - С. 176.