Սևան Դավթյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սևան Դավթյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 22, 1942[1] |
Մահացել է | հունիսի 9, 2020[2] (77 տարեկան) |
Մասնագիտություն | քիմիկոս |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Պարգևներ |
Սևան Պարույրի Դավթյան (հունիսի 22, 1942[1] - հունիսի 9, 2020[2]), հայ քիմիկոս, գիտնական։ Քիմիական գիտությունների դոկտոր (1976 թ.), ԽՍՀՄ-ի ԳԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր (1988 թ.), թղթակից անդամ (2006 թ.)։ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տեսական քիմիայի ամբիոնի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ (2008 թ.)։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1965 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը[3]։ 1966-1968 թթ. եղել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտ, 1969-1970 թթ.՝ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող, 1970-1977 թթ.՝ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ազատ պոլիմերների կինետիկ հետազոտությունների գիտական խմբի ղեկավար, 1977-1991 թթ.՝ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի քիմիական ֆիզիկայի ինստիտուտի պոլիմերային լաբորատորիայի վարիչ, 1992-2002 թթ.՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի պոլիմերային հետազոտությունների լաբորատորիայի վարիչ, 2002-2006 թթ.՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն, 2006 թվականից՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տեսական քիմիայի ամբիոնի վարիչ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ, պոլիմերային կենտրոնի տնօրեն։
Պոլիմերներին և նանոտեխնոլոգիաներին վերաբերող մի շարք գիտական հոդվածների հեղինակ է։
Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2008 թ. հոկտեմբերի 16-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով շնորհվել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում[4]։
- 2016 թվականին Անահիտ Տոնոյանի հետ միասին արժանացել է Հայաստանի նախագահի 2015 թվականի մրցանակի՝ «Ադիաբատ և ֆրոնտալ պոլիմերացման տեսությունը և պրակտիկան» (ռուսերեն) մենագրության համար[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=1922
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.sci.am/membersview.php?id=332&langid=2
- ↑ Սևան Դավթյանի մասին ՀՀ ԳԱԱ կայքում
- ↑ Ս.Պ. Դավթյանին Հայաստանի գիտությունների վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին
- ↑ Տեղի է ունեցել Հայաստանի նախագահի 2015 թվականի մրցանակների հանձնման արարողությունը
|