Սևան Դավթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto Info sciences exactes.png
Սևան Դավթյան
Ծնվել է հունիսի 22, 1942(1942-06-22) (76 տարեկան)
Ազգություն հայ
Մասնագիտություն քիմիկոս
Ալմա մատեր Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճան քիմիական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Պարգևներ Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ

Սևան Պարույրի Դավթյան (հունիսի 22, 1942), հայ քիմիկոս, գիտնական։ Քիմիական գիտությունների դոկտոր (1976 թ.), ԽՍՀՄ-ի ԳԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր (1988 թ.), թղթակից անդամ (2006 թ.)։ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տեսական քիմիայի ամբիոնի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ (2008 թ.)։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը[1]: 1966-1968 թթ. եղել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտ, 1969-1970 թթ.՝ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող, 1970-1977 թթ.՝ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ազատ պոլիմերների կինետիկ հետազոտությունների գիտական խմբի ղեկավար, 1977-1991 թթ.՝ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի քիմիական ֆիզիկայի ինստիտուտի պոլիմերային լաբորատորիայի վարիչ, 1992-2002 թթ.՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի պոլիմերային հետազոտությունների լաբորատորիայի վարիչ, 2002-2006 թթ.՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն, 2006 թվականից՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տեսական քիմիայի ամբիոնի վարիչ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ, պոլիմերային կենտրոնի տնօրեն։

Պոլիմերներին և նանոտեխնոլոգիաներին վերաբերող մի շարք գիտական հոդվածների հեղինակ է։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008 թ. հոկտեմբերի 16-ին ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում[2]:
  • 2016 թվականին Անահիտ Տոնոյանի հետ միասին արժանացել է ՀՀ նախագահի 2015 թվականի մրցանակի՝ «Ադիաբատ և ֆրոնտալ պոլիմերացման տեսությունը և պրակտիկան» (ռուսերեն) մենագրության համար[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]