Սև խաչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սև խաչ (այլ կիրառումներ)

Սև խաչ, հայ ազգային-ազատագրական կազմակերպություն։ Հիմնադրվել է 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո, Վանում հայերի ունեցվածքը քուրդ, թուրք բեկերի կողոպուտից զերծ պահելու և ինքնապաշտպանություն կազմակերպելու նպատակով։ Ըստ կանոնադրության, անդամները պետք է գործեին անձնվիրաբար և խիստ գաղտնի, դավաճանների վրա դրվելու էր «սև խաչ» (որից էլ ծագել է կազմակերպության անվանումը), այսինքն՝ դատապարտվելու էին մահվան։ Սերտ կապ է հաստատել Կարինի «Պաշտպան Հայրենյաց» գաղտնի կազմակերպության հետ։ Աջակցություն է ստացել Վանի ռուսական փոխհյուպատոս Կ. Կամսարականից։ Ունեցել է ակումբ (կազմակերպվել են դասախոսություններ, ազգային երգի երեկոներ և այլն), «Զինակիր» անունով երիտասարդական խումբ (որը 1882 թվականի մայիսին, Ազգային սահմանադրության 22-րդ տարեդարձի առթիվ, զինված երթ է կազմակերպել մինչև Վարագա վանքը)։ Կարինի «Պաշտպան Հայրենյաց»-ի ջախջախումից հետո (1982 թվականի վերջին) թուրքական իշխանությունները ձերբակալություններ են սկսել նաև Վանում։ Ենթադրվում է, որ «Սև խաչը»-ը գոյատևել է մինչև 1880-ական թվականների կեսը։ «Սև խաչ»-ի անդամների մեծ մասը մասնակցել է հայ առաջին քաղաքական կուսակցության՝ «Արմենական կազմակերպության» հիմնադրմանը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]