Սև բարբուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սև բարբուս
Սև բարբուս
Pethia nigrofasciatus
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Լուչեպերային ձկներ
Կարգ Ծածանակերպեր
Ընտանիք Ծածանազգիներ
Ցեղ Pethia
Տեսակ Սև բարբուս
Լատիներեն անվանում
Pethia nigrofasciatus



[{{fullurl:wikispecies:{{{wikispecies}}}|uselang=hy}} Դասակարգումը
Վիքիցեղերում]


Պատկերներ
Վիքիպահեստում




Սև բարբուս կամ սև պունտիուս (Pethia nigrofasciatus), բարբուս ցեղի ձուկ[1]։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծննդավայրն է Շրի Լանկա կղզին։ Ձուկը ապրում է արագահոս գետերում, որոնք անցնում են կուսական անտառների շրջաններով։ Ձկան այս տեսակը բերվել է Ռուսաստան 1954 թվականին։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա շատ գեղեցիկ ձուկ է, երկարությունը մոտ 6 սմ։ Սև բարբուսի մեջքը կանաչավուն է, կողերը մոխրագույն՝ 3-4 մութ լայնակի շերտերով։ Թեփուկների ծայրերը արծաթագույն, ոսկեգույն կամ կանաչավուն։ Դեմքը կարմրավուն է։ Իրենց ամբողջ գեղեցկությամբ արուները երևում են միայն ստվերում, որոնց մարմնի վրա ցրված են ածխասև, կարմինակարմիր և ոսկեգույն կետիկներ։ Արուները ավելի վառ գունավորում են ստանում ձվադրման շրջանում։ Սիրում են արևային լույսը։

Պահման պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահել 50 լ տարողությամբ ակվարիումի մեջ, 5-10 ձկան չափով։ Այն վայրերում, որտեղ հանդիպում է սև բարբուսը ջրի ջերմաստիճանը չպիտի իջնի 21°-ից, իսկ ամենաբարձրը չպիտի գերազանցի 28°-ը։ Օպտիմալ ջերմաստիճանը ակվարիումում պետք է տատանվի 24° - 27° աստիճանների սահմաններում։ Ակվարիումը պետք է լինի մասնակիորեն մութ (քանի որ այս կենդանիները ապրում են ստվերոտ վայրերում) և հատակը ցանկալի է պատել սև քարերով։

Սնունդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ձկները ամենակեր են, այսինքն՝ նրանց կերակրելու համար կարելի է օգտագործել կենդանական, բուսական և կոմբինացված կերեր։ Չնայած այն հանգամանքին, որ սև բարբուսները ակվարիումում գտնվող բույսերին համարյա չեն վնասում, նրանց սննդացանկում պարբերաբար պետք է ավելացնել բուսական հավելումներ։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասունանում են 5-8 ամիսների ընթացքում։ Պտղաբերությունը - 200-500 ձկնկիթ։ Ձվադրումը տևում է 2 ժամ։ Ձվից ելնում են մեկ ու կես օրվա ընթացքում։ Հետո 3 օրվա ընթացքում զարգանում են սկսում են լողալ, սնվում ինֆուզորիաներով և «կենդանի փոշով»։ Ավելի ուշ սկսում են սնվել արտեմիաներով և մանր ցիկլոպներով։ Ճիշտ ջերմաստիճանային պայմանների ապահովվման դեպքում աճեցումը հեշտանում է։ Սկզբից մարմինը ունենում է ձգված ձև և պոչային լողակի վրա սպիտակ կետ, որը հետագայում կորչում է և մարմինը ընդունում է բնորոշ կլորացած ձև։ Սերնդում որպես կանոն արուները 6-10 անգամ ավելի շատ են էգերից, այդ պատճառով վտառները պետք է լինեն 10 և ավելի քանակով։

Համատեղելիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սև բարբուսները պակաս ագրեսիվ են քան սումատրայինները։ Նրանց կարելի է պահել նույն չափեր ունեցող ձկների հետ, բայց կարող են նաև սեղմելով վհաս հասցնել ավելի դանդաղ վուալային տեսակների լողակները։

Լրացուցիչ տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի սելեկցիոն ձև, որի միայն գլունխն է կարմիր, իսկ լողակները և մարմինը սև են։ Կա նաև վուալային ձև։ Ներկայումս սև բարբուսի պոպուլյացիայի քանակը բնության մեջ կտրուկ իջել է և այս տեսակը մտցված է Կարմիր գրքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռեշետնիկով Յու., Կոտլյար Ա. Ն., Ռասս Տ. Ս., Շատունովսկի Մ. Ի. Կենդանիների անունների հնգալեզու բառարան։ Ձկներ։ Լատիներեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև բարբուս» հոդվածին։