Սևագիր:Մի օր աշնանը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մի օր աշնանը Նար-Դոս[խմբագրել | խմբագրել կոդը][խմբագրել | խմբագրել կոդը]

ՀեղինակՆար-Դոս
ԺանրՊատմվածք
ԼեզուՀայերեն
Ստեղծման տարեթիվ1907
ԵրկիրՀայաստան
Հրատարակման վայրԵրևան
Հրատարակման տարեթիվ1989

«Մի օր, աշնանը» նար-Դոսի պատմվածքներից է։ Այն գրել է 1907 թվականին։ Պտմվածքը առանձին գրքով չի հրատարակվել։ Այն ներառված է Նար-Դոսի «Երկերի ժողովածու», հատոր 1-ինում, որը լույս է տեսել 1989 թվականին։

Նար-Դոս

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը][խմբագրել | խմբագրել կոդը]

Մի օր, աշնանը, Պետրոսը կառքով բժիշկ էր տանում հիվանդ կնոջ համար։ Այդ օրը՝ կիրակի էր, իսկական աշնանային եղանակ՝ անձրևային, ցուրտ ու խոնավ։

Բժիշկն ասում էր, որ ինքը կարծես մի տեղ տեսել է նրան։ Պետրոսը հաստատեց, ասելով, որ անցյալ ամիս ինժեների հետ դիտում էին տունը,ինքը անյտեղ է եղել։Պետրոսն այնտեղ մշակ էր աշխատում։ Բժիշկը հիշեց Պետրոսին, զարմացավ, քանի որ Պետրոսի մասին այդ կարծիքը չուներ։Պետրոսը ոչ շատ վաղ անցյալում կարող էր հենց ինքը մշակ բանեցնել։ Ուներ լավ աշխատանք, սեփական խանութ և լավ էր ապրում։ Բայց անցյալ տարի, երբ կազակները շուկան ավիրեցին, ուրիշների պես Պետրոսն էլ իր խանութը կորցրեց, ապրանքների մի մասը այրվեց, մի մասը թալանեցին, իրեն էլ շատ քիչ բան մնաց։ Կարիքից ելնելով հիմա ամեն գործ անում է։ Այդ թալանը դեռ բավական չէ, մի հատ էլ կառավարության հեղափոխությունը ճնշելու ժամանակ, երբ Պետրոսը փախչում էր այդ ամենից, պատահմամբ կրակում են Պետրոսի աջ ոտքին։ Պետրոսը հիվանդանոց է ընկնում, երկու ամիս պառկած է մնում հիվանդանոցում։ Այդ ընթացքում Պետրոսի կինը կարիքից դրդված արյուն էր հանձնում, մինչև այն ժամանակ, երբ անկողին ընկավ։

Պետրոսը հիվանդանոցից դուրս եկավ և չորս ամիս գործ չէր գտնում։ Մի փոքր գումար ունեին հավաքած, դա էլ կերան վերջացավ։ Հետո սկսեցին տան իրերը վաճառել, այդ էլ վերջացավ։ Հետո մի կերպ Կապալառուի մոտ աշխատանքի տեղավորվեց, որպես մշակ։ Բայց այդ աշխատանքի դիմաց շատ չնչին գումար էր վաստակում, ըդամենը՝ յոթանասուն կոպեկ։

Բժիշկը այս ամենը լսելով մնում է զարմացած, մտածում, որ սխալ է լսել ու նորից հարցնում, իսկապես ճի՞շտ է լսել, թե՞ ոչ։ Պետրոսը նորից է կրկնում։ Բժիշկը զարմացած հարցնում է․- և դա բավականեցնո՞ւմ է։

Դե իհարկե՛, չէր բավականեցնում, քանի դեռ կինը անկողին չէր ընկել, էլի օգնում էր Պետրոսին հոգսերը միասին էին կիսում, բայց հիմա ամբողջ հոգսը մնացել է Պետրոսի ուսերին։ Ընտանիքը մեծ էր, հոգսերը շատ։ Պետրոսը ուներ երեք երեխա՝ երկու աղջիկ, մեկ տղա։ Ավագ աղջիկն ու տղան դպրոցական էին, իսկ փոքրիկ աղջիկը՝ վեց ամսական[1]։

Նրանք տեղ հասան։Կառքը գնաց կանգնեեց մի խարխլված տան առջև։ Բժիշկն ու Պետրոսն իջան կառքից, մտան բակ։ Պետրոսը բժշկին առաջնորդեց բակի պարսպի տակ շարված՝ փտած տախտակների վրայով, դեպի տան ներքին հարկը։ Իջավ աղյուսի՝ ծուռտիկ-մուռտիկ աստիճաններով, մի երկար անցք՝ վերին հարկի պատշգամբի տակ, բաց արեց այդտեղ գտնվող դռներից մեկը և ետ քաշվեց, որ բժիշկը ներս մտնի։ Նրանց տունը նման էր մի նկուղային հարկի՝ խոնավ, մութ։ Հիվանդ կինը անկողնում պառկած, ձեռքը վերմակի տակից հանած, փոքրիկ երեխային էր օրորում, իսկ դպրոցական երեխաներն դասերն էին սովորում։ Բժիշկ զննեց կնոջը, դեղատոմսը գրեց, տվեց Պետրոսին։ Բժշկին ճանապրհելիս Պետրոսը թղթադրամ էր տալիս բժշկին, սակայն բժիշկը հրաժարվեց գումարից և արագ հեռացավ։Բժշկի այդ քայլից Պետրոսն վատ զգաց իրեն, մտածում էր․ քի՞չ էր, թե՞ խղճաց իրեն, կամ երկուսը միասին[1]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը][խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոս

Բժիշկ

Կին

Երեխաններ

Գաղափարական բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը][խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքը կիսատ է, բայց ունի հուզական ամբողջականություն, հեղինակը ցանկանում է ցույց տալ, որ պետք չէ թերագնահատել դիմացինին։ Եվ ինչպես ասում են․ «կյանքը բումերանգ է,վերևում գտնվելիս, պետք չէ մոռանալ իջնելու մասին»։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը][խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Նար-Դոս, Նար-Դոս (1907 թվական). Երկերի ժողովածու, Հատոր առաջին, էջ 202. Երևան, Խորհրդահայ գրող.