Սևաբերդի ջրամբար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սևաբերդի ջրամբար

Սևաբերդի ջրամբար, ջրամբար Հայաստանի Կոտայքի մարզում՝ Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջին՝ 2000 մ բարձրության վրա[1]։ Շահագործման է հանձնվել 1983 թվականին։ Մակերեսը 0,45 կմ² է, խորությունը՝ 37 մ, ջրատարողությունը՝ 6 միլիոն մ³։ Պատվարը հողային է՝ ավազակավային միջուկով, երկարությունը՝ 297 մ, բարձրությունը՝ 40 մ։ Ջուրը բաց է թողնվում մինչև Զառ գետի հունը՝ խորքային ձագարաձև ջրընդունիչի և երկաթբետոնե սրահում տեղակայված մետաղական խողովակաշարի միջոցով, որտեղից ջուրը հիմնականում տրվում է աջ ափին կառուցված ոռոգման համակարգին։ Ջրթողքը 0,64 մ³/վ է։ Ձմռանը սառցակալում է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։ Որովում է 1200 հա տարածություն։ 1,5 մլն մ³ ջուր տարեկան տրվում է Կոտայքի ջրանցքին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 107 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։