Սրնգենի պսակավոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սրնգենի պսակավոր
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Քարաբեկածաղկավորներ
Ընտանիք Դրախտավարդազգիներ
Ցեղ Սրնգենի
Տեսակ Սրնգենի պսակավոր
Լատիներեն անվանում
P. coronarius Լ.


Սրնգենի պսակավոր (լատին․՝ P. coronarius Լ.), դրախտավարդազգիներ ընտանիքի, սրնգենի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ թուփ է՝ մինչև 3 մ բարձրությամբ։ Ընձյուղները մերկ են, երիտասարդ տարիքում՝ մազմզուկապատ։ Հին ճյուղերի կեղևը դարչնագորշավուն է, ճաքճքող։ Տերևները ձվաձև են կամ երկարավուն ձվաձև, 4—8 (երբեմն՝ 10) սմ երկարությամբ և 1,5—5 սմ լայնությամբ, սրածայր գագաթով, լայն սեպաձև կամ կլորավուն հիմքով, ատամնաեզր, վերևից մերկ, ներքևից փնջավոր աղվամազապատ (ջղերի անկյուններում)։ Ծաղիկները սպիտակավուն են, չափազանց բուրումնավետ, 2,5—3,5 սմ տրամագծով, ձվաձև պսակաթերթիկներով, հավաքված 5—9-ական ողկույզանման ծաղկաբույլերում։ Ծաղկակիրը և բաժակաթերթիկները մերկ են կամ մազմզուկապատ, սռնակը սերտաճած է իր մեծ մասով։ Ծաղկում է հունիսին, պտղաբերում է օգոստոսին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական պայմաններում աճում է Արևմտյան Եվրոպայում։ Հայաստանում մշակվում է ամենուրեք, կովկասյան սրնգենու հետ միասին։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի բազմաթիվ պարտիզային ձևեր, որոնք տարբերվում են բարձրությամբ (ցածրաճ, բարձր), ծաղիկների լիաթերթիկությամբ, տերևների գույնով (ոսկեդեղին, սպիտակ երիզավոր), տերևների ձևով (նեղ նշտարաձև) և այլն։ Չափազանց արժեքավոր դեկորատիվ թուփ է։ Էկոլոգիական խումբը՝ XIII: Մշակության հավանական շրջանները՝ 1 — 32[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 12։