Սրանոցի կամուրջ
![]() | |
Երկիր | ![]() |
Տեղանք | Կիրանց[1] |
Տեսակ | մշակութային արժեք և կամուրջ |
Նյութ | քար |
Թռիչքների քանակ | 1 |
Հատում է | Քարահան |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
![]() | |
![]() |
Սրանոցի կամուրջ, քարակերտ կամուրջ Հայաստանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի մոտ, Քարահան գետի վրա։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախկինում այս վայրում եղել է Կունեն անունը կրող բնակավայրը։ Այն հանդիսացել է գավառային կենտրոն։ Այնուհետև գյուղը տեղափոխվել է Կիրանց գետի հովտի միջին հատվածներ՝ Առաքելոց վանքի մոտ։ Կունենի երկու թաղամասերն իրար հետ կապված են մինչ օրս կանգուն լայնաթռիչք, միակամար, քարե կամրջով, որը հայտնի է նաև Սրանոցի կամուրջ անվանումով։ Կամրջի աջակողմյան հատվածում մինչ օրս պահպանվել են բնակավայրի ավերակները։
Կամուրջն, ամենայն հավանականությամբ, կառուցվել է 12-13-րդ դարերում՝ Առաքելոց վանքի և դրանից ոչ շատ հեռու գտնվող բնակավայրի կառույցների հետ միասին։ Կամուրջը կառուցված է ճեղքված կրաքարից շարված կրաշաղախով։ Թաղի շարվածքը կատարված է խնամքով։ Տարբեր ձևի և չափի քարերի միջոցով լավ գծագրվել է կամարի կիսաշրջանաձև կորը։ Խելերի ստորին մասում շարվածքը կատարված է մեծ, իսկ թաղը՝ համեմատաբար ավելի փոքր չափի քարերից։ Դեպի աջ ափը կամրջի լայնությունը փոքր-ինչ պակաս է։ Այն կազմում է 3,5 մետր, այն ժամանակ, երբ ձախ ափում այն կազմում է 4,3 մետր[2]։
Թեև կամրջի թաղը պահապանվել է և դեռևս բավականաչափ ամուր է, սակայն ժամանակի ընթացքում կառուցվածքը զգալիորեն ավերվել է։ Վերկամարային մասը լիովին և աջափնյա խելը մասնակիորեն քանդվել են։ Ճակատային պատերի և երկու ափերի խելերի վրա նկատելի են ուշ վերանորոգման հետքեր[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Հարությունյան Վ․ (1960)։ Միջնադարյան Հայաստանի քարավանատներն ու կամուրջները։ Երևան։ էջեր 98–99
- ↑ ««Սրանոց»-ի կամուրջ»։ aregnapayl.am (հայերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-10-20-ին։ Վերցված է 2019-10-20 ««Սրանոց»-ի կամուրջ»։ aregnapayl.am (հայերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-10-20-ին։ Վերցված է 2019-10-20