Ստրահան (Թասմանիա)
Բնակավայր | ||
---|---|---|
Ստրահան | ||
Երկիր | Ավստրալիա | |
Համայնք | West Coast Council? | |
ԲԾՄ | 26 մետր | |
Բնակչություն | ▼697 մարդ (օգոստոսի 10, 2021)[1] | |
Փոստային դասիչ | 7468 | |
| ||
Ստրան (անգլ.՝ Strahan), ոչ մեծ քաղաք Թասմանիայի արևմուտքում (Ավստրալիա)՝ Մաքքուորի ծովածոցի ափին։ Ըստ 2016 թվականի մարդահամարի տվյալների՝ Ստրանի բնակչությունը կազմում է 658 մարդ[2]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստրան քաղաքը գտնվում է Լոնգ Բեյ (Long Bay) ծովախորշի ափին՝ Մաքքուորի ծովածոցի ամենահյուսիսային կետի մոտ, ծովածոցի մուտքի՝ նեղ նեղուցի մոտ, որն ստացել է Հելլս Գեյթս անվանումը (Hells Gates անգլ. թարգմանաբար՝ «դժոխքի դարպասներ»)։
Քինգ գետի գետաբերանը, որը թափվում է Մաքքուորի ծովածոց, գտնվում է Ստրանից մոտավորապես 5 կմ դեպի հարավ-արևելք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1877 թվականին այս վայրում հայտնվել է մի փոքր նավահանգիստ[3]։ Ստրանի հիմնադրման տարեթիվը համարվում է 1880 թվականը[4]։ Այն կոչվել է Ջորջ Ստրանի (George Strahan, 1838-1887) պատվին, որը եղել է Թասմանիայի նահանգապետը 1881-1886 թվականներին[5]։
Երկար ժամանակ բնակավայրը ծառայել է որպես նավահանգիստ, որն օգտագործվել է հանքանյութի արդյունահանման (հիմնականում Քուինսթաունի և Զիանի շրջանում), ինչպես նաև փայտամշակման[4][6][7][8] նպատակներով, մասնավորապես, Գորդոն, Ֆրանկլին և Քինգ գետերի ստորին հատվածներում։ 1892 թվականին ստեղծվել է երկաթուղային հաղորդակցություն Զիանի և Ստրանի միջև[3], իսկ 1897 թվականին՝ Քուինսթաունի և Ստրանի միջև[4]։
Ստրանը մնացել է կարևոր նավահանգիստ մինչև 1960-ականների սկիզբը, ինչից հետո բեռնաշրջանառությունը սկսել է արագ կրճատվել։ 1960 թվականին փակվել է մինչև Զիան երկաթգիծը, իսկ 1963 թվականին՝ մինչև Քուինսթաուն երկաթգիծը (որտեղից հանքանյութն սկսել են երկաթուղով տեղափոխել հյուսիսում գտնվող նավահանգստային Բեռնի քաղաք)[3]։
1960-ականներից քաղաքը դարձել է Թասմանիայի կարևոր զբոսաշրջային կենտրոններից մեկը։ 1969 թվականից ի վեր կազմակերպվում են էքսկուրսիաներ Մաքքուորիի ծովածոցում (Գորդոն գետի ստորին հատված մտնելով)։ 2003 թվականին վերաբացվել է դեպի Քուինսթաուն West Coast Wilderness Railway երկաթուղին, որը նույնպես հայտնի է դարձել զբոսաշրջիկների շրջանում[4]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ երկրի բնակչությունը կազմել է 658 մարդ, որից տղամարդիկ կազմել են 50,7 տոկոսը, կանայք՝ 49,3 տոկոսը։ Երկրի բնակիչների միջին տարիքը 41 էր[2]։
1996 | 2001 | 2006 | 2011 | 2016 |
---|---|---|---|---|
[9] | 701[10] | 735[11] | 637[12] | 660[2] | 658
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստրանում տիրում է օվկիանոսային կլիմա (Cfb)՝ մեղմ խոնավ ամառներով և սառը, շատ անձրևոտ ձմեռներով։
Ստրանի օդանավակայանի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 38.0 (100.4) |
38.6 (101.5) |
36.1 (97) |
27.8 (82) |
22.5 (72.5) |
19.9 (67.8) |
18.3 (64.9) |
22.1 (71.8) |
27.0 (80.6) |
31.9 (89.4) |
32.9 (91.2) |
36.7 (98.1) |
38.6 (101.5) |
Միջին բարձր °C (°F) | 20.8 (69.4) |
21.3 (70.3) |
19.5 (67.1) |
16.8 (62.2) |
14.3 (57.7) |
12.6 (54.7) |
12.2 (54) |
13.1 (55.6) |
14.4 (57.9) |
16.1 (61) |
17.9 (64.2) |
19.8 (67.6) |
16.6 (61.9) |
Միջին ցածր °C (°F) | 10.7 (51.3) |
10.8 (51.4) |
9.8 (49.6) |
8.4 (47.1) |
7.4 (45.3) |
5.5 (41.9) |
5.2 (41.4) |
5.7 (42.3) |
6.3 (43.3) |
7.3 (45.1) |
8.3 (46.9) |
9.7 (49.5) |
7.9 (46.2) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 0.6 (33.1) |
2.6 (36.7) |
0.8 (33.4) |
−0.2 (31.6) |
−0.4 (31.3) |
−3.0 (26.6) |
−2.7 (27.1) |
−2.5 (27.5) |
−2.4 (27.7) |
−1.1 (30) |
0.9 (33.6) |
1.1 (34) |
−3.0 (26.6) |
Տեղումներ մմ (դյույմ) | 82.5 (3.248) |
68.8 (2.709) |
105.7 (4.161) |
114.0 (4.488) |
158.5 (6.24) |
155.3 (6.114) |
181.6 (7.15) |
181.1 (7.13) |
151.5 (5.965) |
119.3 (4.697) |
94.0 (3.701) |
94.6 (3.724) |
1552,2 (61,11) |
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) | 15.9 | 12.9 | 18.1 | 19.4 | 23.2 | 21.7 | 23.5 | 25.0 | 23.1 | 21.9 | 18.5 | 18.2 | 241.4 |
աղբյուր: Bureau of Meteorology[13] |
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական ավտոճանապարհներ․
- արևելյան ուղղությամբ՝ դեպի Քուինսթաուն,
- հյուսիսային ուղղությամբ՝ դեպի Զիան։
Հեռավորությունը մինչև Հոբարթ կազմում է 298 կմ, իսկ մինչև Քուինսթաուն՝ 41 կմ[14]։
Քաղաքի կենտրոնից երեք կիլոմետր դեպի արևմուտք կա մի փոքր օդանավակայան՝ Strahan Airport, (IATA - SRN, ICAO - YSRN), որը հիմնականում ծառայում է չարտերային չվերթների և ուղղաթիռների համար, այլ քաղաքների հետ կանոնավոր օդային հաղորդակցություն չկա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Strahan // QuickStats — ABS.
- ↑ 2,0 2,1 2,2 «2016 Census QuickStats: Strahan (L) (Urban Centre/Locality)». Australian Bureau of Statistics, www.censusdata.abs.gov.au. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 04.03.2016-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «History of Strahan, Tasmania». www.strahantasmania.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 15.09.2011-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Margaret Harman. «Strahan». Centre for Tasmanian Historical Studies, University of Tasmania. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 14.09.2011-ին.
- ↑ Neil Smith. «Strahan, Sir George Cumine (1838—1887)» (անգլերեն). Australian Dictionary of Biography, Australian National University. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Kerr, Garry J; McDermott, Harry (1999), The Huon pine story : the history of harvest and use of a unique timber, Mainsail Books, ISBN 978-0-9577917-0-1 - page 42, photograph of Strahan wharf with timber awaiting export 1925
- ↑ Kok, Arjan; Hind, Greg (1999), A pictorial history of Strahan : a chronicle of the people and events that led to the settlement of Strahan, and the changes to the little port that was once the busiest in Tasmania, Hindsight, Վերցված է 19 March 2016-ին chapter 'The Huon Piners', p.45-48
- ↑ Pink, Kerry; West Coast Pioneers' Memorial Museum (Zeehan, Tas) (issuing body) (1984), The west coast story : a history of Western Tasmania and its mining fields (Revised ed.), Zeehan, Tasmania West Coast Pioneers' Memorial Museum, ISBN 978-0-9598295-2-5 page 89/90 Strahan, Tasmania's Eldorado and Gateway to the West with two photographs of the Strahan wharf in the 1890s
- ↑ «Census of Population and Housing: Selected Characteristics for Urban Centres and Localities, Tasmania, 1996». Australian Bureau of Statistics, www.censusdata.abs.gov.au. Վերցված է 06.06.2015-ին.
- ↑ «2001 Census QuickStats: Strahan (L) (Urban Centre/Locality)». Australian Bureau of Statistics, www.censusdata.abs.gov.au. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 06.06.2015-ին.
- ↑ «2006 Census QuickStats: Strahan (L) (Urban Centre/Locality)». Australian Bureau of Statistics, www.censusdata.abs.gov.au. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 08.06.2015-ին.
- ↑ «2011 Census QuickStats: Strahan (L) (Urban Centre/Locality)». Australian Bureau of Statistics, www.censusdata.abs.gov.au. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 06.06.2015-ին.
- ↑ «Climate Data: Strahan Aerodrome». Bureau of Meteorology. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Strahan, Tasmania». www.strahantasmania.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 15.09.2011-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Blainey, Geoffrey (2000). The Peaks of Lyell (6th ed.). Hobart: St. David's Park Publishing. ISBN 0-7246-2265-9.
- Rae, Lou (2001). The Abt Railway and Railways of the Lyell region. Sandy Bay: Lou Rae. ISBN 0-9592098-7-5.
- Whitham, Charles (2003). Western Tasmania - A land of riches and beauty (Reprint 2003 ed.). Queenstown: Municipality of Queenstown.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ստրանի քարտեզը, www.tasmap.tas.gov.au
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստրահան (Թասմանիա)» հոդվածին։ |
|