Ստորո (մետրոյի կայարան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Ստորո» կայարան
Գիծ 3
Գիծ 4
Գիծ 6
Օսլոյի մետրոպոլիտեն
Storo stasjon plattform.jpg
Բացման թվական 2003թ.-ի օգոստոսի 20 - Գիծ 3
2006թ.-ի օգոստոսի 20 - Գիծ 4, 6

Ստորո, Օսլոյի մետրոպոլիտենի կայարան, որը հանդիսանում է մի քանի մետրոյի 3 գծերի կապող օղակ, ինչպես նաև տրամվայի ու ավտոբուսային հանգույց: Գտնվում է Օսլոյի Նուդրե Ակեր շրջանի Ստորո միկրոշրջանում: Միկրոշրջանը իրենից ներկայացնում է բնակելի և արտադրական թաղամաս:

Ստորո կայարանը տեղակայված է «Օղակաձև գծի» վրա՝ միացնելով թիվ 3, 4 և 6 գծերը: Թիվ 3-ը գծի վերջին կայարանն է: Գտնվում է «Նյուդալեն» և «Ստորտինգ» կայարանների միջև՝ համապատասխանաբար 15 և 11 րոպե ժամային հեռավորության վրա[1]։

«Ստորո» կայարանը հանդիսանում է նաև տրամվայի թիվ 11, 12 և 13, ինչպես նաև մի շարք ավտոբուսների կանգառ: Գրեֆսեն երկաթուղային կայարանից ոտքով հեշտությամբ կարելի է հասնել Ստորո[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ստորո» կայարանը բացվել է 1902 թվականի նոյեմբերի 28-ին՝ որպես «Grünerløkka–Torshov» տրամվայի գծի վերջին կայարան: 1934 թվականի սեպտեմբերի 25-ին բացվել է գծի շարունակությունը դեպի Կելսոսա, իսկ 1939 թվականին՝ հարավ-արևելք:

Օղակաձև գծի նախագծումը սկսվել է դեռևս 1980-ական թվականներին[3]։ Այն պետք է Օսլոյի հյուսիսային շրջանները միացներ քաղաքի մնացած հատվածին: Սակայն նախագիծը հաստատվել է միայն 1997 թվականին և ֆինանսավորում ստացել 2000 թ.-ին[4][5]։ Շինարարական աշխատանքները սկսվել են նույն թվականի հունիսին: Կայարանի բացումը տեղի ունեցավ 2003թ.-ի օգոստոսին 20-ին Սինսեն կայարանի բացման հետ միաժամանակ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. [Haga, Kristin Tufte (17 March 2008). "– Ikke nødvendig med undergang". Nordre Aker Budstikke (նորվեգերեն).]
  2. [Storo Storsenter (2009). "Kollektivtrafikk". տպագրված 25 January 2009.]
  3. [Berg, Reidar (14 April 1989). "Tbanering rundt hele sentrum!". Aftenposten Aften. (անգլերեն) p. 5.]
  4. [Lundgaard, Hilde (26 June 1997). "T-banering vedtatt". Aftenposten Aften (նորվեգերեն). p. 14.]
  5. [Haakaas, Einar (14 March 2000). "Oslo kommune og staten er blitt enige T-baneringen på vei". Aftenposten Aften (նորվեգերեն). p. 12.]
  6. [Ruter (11 March 2008). "The Tunnel of Light" (in Norwegian). Archived from the original on June 15, 2008. Retrieved 21 March 2009.]