Նյուդալեն (մետրոյի կայարան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Նյուդալեն» կայարան
Գիծ 3
Գիծ 4
Օսլոյի մետրոպոլիտեն


Բացման թվական 2003թ.-ի օգոստոսի 20
Խորություն, մ 12
Պլատֆորմ(ների) երկարություն, մ 110

Նյուդալեն, Օսլոյի մետրոպոլիտենի ստորգետնյա կայարան, որը մտնում է «օղակաձև» գծի մեջ։ Գտնվում է Նուրդերե Ակեր շրջանի Նյուդալեն միկրոջշջանում։ Բացվել է 2003 թ.-ի օգոստոսի 20-ին։ Այն հանդիսանում է 3-րդ և 4-րդ գծերի միացման կետ։ Մետրոյի վագոնները կայարան են գալիս նշված գծերից հերթականությամբ՝ 15 րոպե ընդմիջումով։ Կայարանի վերգետնյա հատվածը ծառայում է որպես ավտոբուսների կանգառ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օղակաձև գծի նախագծումը սկսվել է դեռևս 1980-ական թվականներին[1]։ Այն պետք է Օսլոյի հյուսիսային շրջանները միացներ քաղաքի մնացած հատվածին։ Սակայն նախագիծը հաստատվել է միայն 1997 թվականին և ֆինանսավորում ստացել 2000 թ.-ին[2][3]։ Շինարարական աշխատանքները սկսվել են նույն թվականի հունիսին։ Կայարանի բացումը տեղի ունեցավ 2003 թ.-ի օգոստոսին 20-ին Ստորո կայարանի բացման հետ միաժամանակ[4]։

Կայարանի բացումը նպաստեց, որ արդեն 2007 թ.-ին միկրոշրջանում բացվի ավելի քան 14800 աշխատատեղ։ Ներկայումս կայարանի շնորհիվ մոտակայքում գործունեություն են իրականացնում մի շարք խոշոր կազմակերպություններ, այդ թվում՝ ErgoGroup, Unit4, EDB Business Partner, Visma, TDC, NetCom, Schibsted:

Նյուդալեն կայարանի մոտակայքում է գտնվում Նորվեգիայի ոստիկանության կենտրոնական ապարատը, Նորվեգիայի մենեջմենթի դպրոցը (2005 թվականից), Նուդալենի գիմնազիան։ Գիմնազիայի ուսանողների և աշխատակիցների 85 տոկոսը՝ շուրջ 5500 մարդ, օգտվում է այս կայարանից[5]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերգետնյա նախասրահը

Կայարանի վերգետնյա նախասրահը կառուցված է ուղղահայաց և հորիզոնական սև բազալտե սյուներով՝ միացված ապակե մեծ սալիկներով։ Կառույցի այս ձևը զգալիորեն թեթևացնում է շինության ծանրությունը։

Թունելի լուսային էֆեկտները

Սպասասրահի հատակը պատված է սպիտակ գրանիտով, իսկ պատերը՝ սև։ Ունի հետաքրքիր լուսավորություն, որը նպաստում է նաև այցելուների արագ կողմնորոշվելուն։ Էլեկտրական ամբարձիչների (էկսկալատրների) վրա տեղադրված են 44 ձայնահաղորդիչ և 1800 ցերեկային լույսի լամպեր, որոնք անընդհատ փոխում են գույները՝ ցույց տալու համար թե որ գծի գնացքն է շուտով ժամանելու։ Լույսերի և երաժշտության միջոցով կազմակերպվում են հետաքրքիր կոմպոզիցիոն միջոցառումներ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. [Berg, Reidar (14 April 1989). "Tbanering rundt hele sentrum!". Aftenposten Aften. (անգլերեն) p. 5.]
  2. [Lundgaard, Hilde (26 June 1997). "T-banering vedtatt". Aftenposten Aften (նորվեգերեն). p. 14.]
  3. [Haakaas, Einar (14 March 2000). "Oslo kommune og staten er blitt enige T-baneringen på vei". Aftenposten Aften (նորվեգերեն). p. 12.]
  4. [Ruter (11 March 2008). "The Tunnel of Light" (in Norwegian). Archived from the original on June 15, 2008. Retrieved 21 March 2009.]
  5. [Brøymer, Bjørn (11 November 2009). "Elegant og lekkert i Nydalen". Aftenposten Aften (նորվեգերեն). p. 24]
  6. [Tvedt, Knut Are, ed. (2010). "Nydalen T-banestasjon". Oslo byleksikon (նորվեգերեն) (5th ed.). Oslo: Kunnskapsforlaget. p. 404. ISBN 978-82-573-1760-7.]