Ստոկհոլմի շրջանային դատարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Ստոկհոլմի շրջանային դատարան
Stockholms radhus 060409.JPG
Տեսակշրջանային դատարան
ԵրկիրFlag of Sweden.svg Շվեդիա
Մասն էSvea Court of Appeal?
Հիմնադրված էհունվարի 1, 1971
Պաշտոնական կայք

Ստոկհոլմի շրջանային դատարան (շվեդ.՝ Stockholms tingsrätt), Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքում գործող դատարան: Ստոկհոլմի շրջանային դատարանը Շվեդիայի ամենամեծ հանրային դատարանն է և տեղակայված է Ստոկհոլմի Կունգսհոլմեն կղզում գտնվող Ստոկհոլմի դատարանի շենքում[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստոկհոլմի շրջանային դատարանը ստեղծվել է 1971 թվականի շրջանային դատական բարեփոխումների ընթացքում և փոխարինել է Ստոկհոլմի քաղաքային դատարանին (Stockholms rådhusrätt): Դատական շրջանը ձևավորվել է քաղաքային դատարանի իրավական շրջանի կողմից, այսինքն Ստոկհոլմի քաղաքապետարանի, որը 1971 թվականին անփոփոխ շրջանակով վերափոխվել է Ստոկհոլմի քաղաքապետարանի[2]: Շրջանային դատարանը տեղակայվեց Ստոկհոլմի դատական պալատի շենքում:

2007 թվականի ապրիլի 1-ին շրջանային դատարանի դատական շրջանները (domsaga) բաժանվեցին երեք մասի. Հարավային (Söderort) մասը տեղափոխվեց Södertörns շրջան, իսկ Արևմտյան մասը՝ (Västerort) Solna շրջան: Զուգահեռաբար Լիդինգյոյի քաղաքապետարանը դատական շրջանին ավելացավ լուծարված Södra Roslags շրջանից: Այս փոփոխությունից հետո շրջանային դատարանի դատական շրջանը բաղկացած է Լիդինգյոյի համայնքապետարանից և Ստոկհոլմի քաղաքային կենտրոնից[3]:

Stockholms Rådhus by ArmAg (2).jpg

Իրավասության շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանային դատարանների իրավասությունն ընդգրկում է Ստոկհոլմի եկեղեցական ժողովի ծխականներին՝ Ադոլֆ Ֆրեդրիկ, Էնգելբերեկտ, Գուստավ Վազա, Հեդվիգ Էլեոնորա, Հյոգալիդ, Կատարինա, Մարիա Մագդալենա, Օսկար, Սբ. Հովհաննես, Սբ. Մաթևոս, Սոֆյա և Վաստերմալմ, ինչպես նաև Լիդինգյոյի քաղաքապետարանը[4]:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանային դատարանն ունի շուրջ 250 աշխատող և 375 շյոֆեններ դատավորներ: Դատարանի ղեկավարը օրենսդիր Գուդրուն Անտեմարն է: Շրջանային դատարանը տարեկան վարում է մոտ 18000 քաղաքացիական գործ, քրեական գործեր և բաղկացած է հինգ դատական գերատեսչությունից: Բոլոր գերատեսչությունները զբաղվում են ընդհանուր քրեական և քաղաքացիական գործերով և ունեն մասնագիտական բարձր աստիճան[1]:

Օրենսդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստոկհոլմի շրջանային դատարանի օրենսդիրներ՝

  • 1977-1995 - Կառլ Անտոն Սպակ
  • 1995-2010 - Լենա Բերկե
  • 2010-2014 - Անդերս Էկա
  • 2014-2017 - Ստեֆան Ստրյոմբերգ
  • 2017-present - Գուդրուն Անտեմար

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Stockholms tingsrätt» [Stockholm District Court] (Swedish)։ Stockholm District Court։ 2013-11-04։ Վերցված է 31 March 2016 
  2. Trolle Önnerfors Elsa։ «Domsagohistorik Stockholms tingsrätt»։ Tings- och rådhusinventeringen 1996 - 2007 (շվեդերեն)։ Swedish National Heritage Board։ էջ 3։ Վերցված է 31 March 2016 
  3. «Svensk författningssamling: SFS. 2007:77, Förordning om ändring i förordningen (1982:996) om rikets indelning i domsagor» (շվեդերեն)։ Stockholm: Ministry of Justice։ 1 March 2007։ էջեր 1–3։ Վերցված է 31 March 2016 
  4. «Stockholms tingsrätt» [Stockholm District Court] (Swedish)։ Swedish National Courts Administration։ Վերցված է 31 March 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]