Շյոֆենների դատարան
Արտաքին տեսք
Շյոֆենների դատարան.
- 6-8-րդ դարերից-16-րդ դար Արևմտյան Եվրոպայի որոշ երկրներում (Գերմանիա, Իտալիա և այլն), այսպես կոչված, «կարգ ստեղծողների», «դատական այրերի» (շյոֆեններ, սկաբիններ, ռախիմբուրգներ) դատարան։ Միջնադարյան Գերմանիայում շյոֆենները դատական կոլեգիայի անդամներ էին, հետագայում տարբեր լիազորություններով ատենակալներ, որոնք ընտրվում էին սովորույթով և պաշտոնյա-դատավորի հետ ինկվիզիցիոն ձևերով իրականացնում դատավարություն։ Մշտական Շյոֆենների դատարաններ ստեղծվել են Կարլոս Մեծի օրոք (մոտ 770-780)։
- 1848-1849 թվականների հեղափոխությունից հետո Գերմանիայում (1871 թվականից՝ ամբողջ կայսրությունում) տերունական դատավորի և երկու ատենակալների (շյոֆենների) կազմով դատարաններ, որոնք քննում էին մանր քրեական գործեր։
- Գերմանիայում դատարաններ (1950 թվականից), որոնք քննում են տեղամասային դատավորների ընդդատությունից դուրս, սակայն տեղամասային դատարանների իրավասության մեջ մտնող կարևոր քրեական գործեր։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 528)։ |