Ստեփան Նալբանդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեփան Նալբանդյան
Ծնվել էնոյեմբերի 4, 1958(1958-11-04)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 24, 2021(2021-01-24) (62 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան

Ստեփան Ժորայի Նալբանդյան (նոյեմբերի 4, 1958(1958-11-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 24, 2021(2021-01-24), Երևան, Հայաստան), հայ վերականգնող-ճարտարապետ, Պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիայի համանախագահ, Հայաստանի ճարտարապետների միության անդամ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1958 թվականի նոյեմբերի 4-ին, Երևանում։ Սովորել և ավարտել է Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանի (նախկինում Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ) ճարտարապետության ֆակուլտետը[1]։

1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո եղել է «Երկիր և մշակույթ» հայաստանյան մասնաճյուղի նախագահը և այդ կազմակերպության միջոցներով իրականացրել է Հայաստանի տարածքում գտնվող մի շարք հուշարձանների ուսումնասիրման, պեղման, ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներ[1]։

Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում պատմության ու մշակույթի մի շարք անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման գիտանախագծերի հեղինակ է, Պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիայի համանախագահ, Հայաստանի ճարտարապետների միության անդամ, ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդի անդամ[1]։

Մահացել է 2021 թվականի հունվարի 24-ին, Երևանում[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի և այլ պետությունների կողմից արժանացել է մի շարք պատվոգրերի և շնորհակալագրերի[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]