Ստեպաշկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստեպաշկա
Ստեպաշկա.jpg

Ստեպաշկա (ռուս.՝ Степашка), «Բարի գիշեր, երեխաներ» (ռուս.՝ «Спокойной ночи, малыши!») ռուսական մանկական հեռուստահաղորդման կերպար, նապաստակ։ Առաջին անգամ ծրագրում հայտնվել է 1970 թվականին, եղել է Լեոնիդ Բրեժնևի ամենասիրելի կերպարը[1]։ Ինչպես հաղորդման մյուս հերոսները (բացի Խրյուշայից), Ստեպաշկան նույնպես ներկայացնում է բարի ու խելոք երեխայի կերպար, որը հակված չէ չարաճճիությունների, բայց որոնց նրան հաճախ փորձում է դրդել Խրյուշան։ Հաղորդման ամենախելացի կերպարներից մեկն է[1]։ Ստեպաշկային պատկերող տիկնիկը ղեկավարվում է մեկ ձեռքով, ի տարբերություն, օրինակ, Բուկվոեժկայի։ Ստեպաշկայի դերը մի քանի տասնամյակ հնչյունավորում է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Նատալյա Գոլուբենցևան[2]։

Ստեպպաշկայի հերոսի զարգացում է «Հանգցրեք լույսը» (ռուս.՝ «Тушите свет») հաղորդման կերպար Ստեպան Կապուստան, որ արդեն հասուն նապաստակ է, շարունակում է ընկերություն անել նույնպես հասուն Խրյուշայի հետ և քննարկում է քաղաքական նորություններ։

2008 թվականին 1С ընկերության կողմից թողարկվել է «Ստեպաշկայի արկածները» խաղը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Мельман Александр (8 декабря 2008)։ «Самый детский юбилей»։ Московский комсомолец №274 (24.932)։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-08-ին։ Վերցված է 2008-12-09 
  2. Хорошевский Андрей (2014)։ 100 знаменитых символов советской эпохи։ Directmedia։ էջ 24-28։ ISBN 978-9-660-34374-0 
  3. «Об игре «Приключения Степашки»»։ Արխիվացված է օրիգինալից 2009-05-22-ին։ Վերցված է 2019-04-19 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]