Jump to content

Խրյուշա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Хрюша
Ստեղծման օր10 փետրվարի, 1971 թվական

Խրյուշա (ռուս.՝ Хрюша), խոզուկ, «Բարի գիշեր, երեխաներ» (ռուս.՝ «Спокойной ночи, малыши!») հաղորդման տիկնիկային կերպար։

Խրյուշայի ծննդյան օրը համարվում է 1971 թվականի փետրվարի 10-ը[1]։ «Բարի գիշեր, երեխաներ» հաղորդման մեջ Խրյուշան հանդես է գալիս անհնազանդ երեխայի դերում։ Նա ակտիվ է, հաճախ է չարաճճիություններ անում և ընկնում տարբեր պատմությունների մեջ։ Ի տարբերություն իր ընկերների՝ նա կատարում է անհասկանալի արարքներ, որոնցից նրանք ստիպված են լինում դուրս գալ բոլորով միասին։

1988 թվականին Խրյուշան մասնակցել է խորհրդային-ամերիկյան «Ազատ են լինելու... ընտանիք» (ռուս.՝ «Свободные быть… семьёй», անգլ.՝ Free to be… a family) նախագծին։ Նա Կրեմլում ընդունել է իր ամերիկյան գործընկերներ գորտ Կերմիտին և աղջիկ-խոզուկ Միսս Փիգիին, որ եկել էին հանդիպման «Չայկա» ավտոմեքենաներով, և դարձել «Մոսկվա-Նյու Յորք» հեռուստակամուրջի հաղորդավար[2][3]։

1990-ական թվականներին Խրյուշան եղել է Կիրիլ Նեմոլյաևի «ծանր» երաժշտությանը նվիրված «Нержавеечка» հաղորդման մշտական մասնակիցներից մեկը։ Կաշվե բաճկոն կրող Խրյուշային, ինչպես «Բարի գիշեր, երեխաներ» հաղորդման ժամանակ, հնչյունավորել է Նատալյա Դերժավինան[4].

Ավելի քան 30 տարի՝ մինչև 2002 թվականը, Խրյուշային հնչյունավորել է Նատալյա Դերժավինան[4]։ Դրանից հետո Խրյուշային ու Ստեպաշկային հնչյունավորել է դերասանուհի Նատալյա Գոլուբենցևան։ Ապա հայտարարվել է քաստինգ, որին մասնակցել են շուրջ քսան[5] թեկնածուներ՝ դերասաններ, դերասանուհիներ և երգչուհիներ։ Մանրամասն ընտրության արդյունքում Խրյուշային հնչյունավորելու համար ընտրվել է դերասանուհի Օքսանա Չաբանյուկը Օբրազցովի անվան տիկնիկային թատրոնից[6]։ Ելենա Լոմտևան հնչյունավորել է Խրյուշային «Բարի լույս, երեխաներ» (ռուս.՝ «С добрым утром, малыши!») ծրագրում։

Նմանակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականներին ТВ-6 ալիքի «Շաբաթը մեկ անգամ» (ռուս.՝ «Раз в неделю») հաղորդման ընթացքում ցուցադրվել է «Բարի գիշեր, երեխաներ» հաղորդման ծաղրանմանակումը, որին մասնակցել են Չիտան՝ անկիրթ ու կոպիտ կապիկը, Միկին՝ Միկի Մաուսին նման մկնիկը, և հաղորդավարները՝ մորաքույր Վալյան, հազվադեպ՝ մորաքույր Տանյան։

ОРТ ալիքի «Ջենտլմեն-շոու» (ռուս.՝ «Джентльмен-шоу») հաղորդումն ունեցել է «Բարի գիշեր, մեծահասակներ» (ռուս.՝ «Спокойной ночи, взрослые») բաժին, որին մասնակցել են «Բարի գիշեր, երեխաներ» հաղորդման «մեծացած» կերպարները։ Խրյուշան ներկայացվել է «նոր ռուսի» կերպարով՝ կարմիր պիջակով ու մուգ ակնոցով, լկտի պահվածքով։ Հաղորդմանը մասնակցել են նաև Կարկուշան՝ պառավ կոմունիստ, Ստեպաշկան՝ աղքատ մտավորական, Ֆիլյան՝ հարբեցող պահակ։

«Վատ երեխա» Խրյուշայի և «լավ երեխա» Ստեպաշկայի հակադրությունը «Հանգցրեք լույսը» (ռուս.՝ «Тушите свет») հեռուստահաղորդման հեղինակներին ոգեշնչել է ստեղծել նրանց նմանակներին՝ Խրյուն Մորժովին ու Ստեպան Կապուստային համապատասխանաբար։ Խրյուն Մորժովը պրոլետար է, սիրում է խմել, կոպիտ է ու անզուսպ, սիրում է կրկնել «Мощно задвинул, внушаить!» և մի քանի այլ արտահայտություններ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Талисману года — 35 лет. «Радио России»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
  2. Youthful Energy Bridges Gap Between East, West Заметка в газете Chicago Tribune от 14 декабря 1988 года(անգլ.)
  3. Интервью Արխիվացված 2016-03-04 Wayback Machine с Андреем Меньшиковым в Музее телевидения и радио в Интернете
  4. 4,0 4,1 СКОНЧАЛАСЬ НАТАЛЬЯ ДЕРЖАВИНА
  5. Хрюша нашел свой новый голос «Комсомольская правда»
  6. ««Будь спок, малыш»!». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]